Տորթ «նապոլեոն»

Ողջույն բոլորին… Այսօր մենք պատրաստելու ենք տորթ Նապոլեոնի ,որը իմ հիշողություններում կա մանկուց ։Այս բաղադրատոմսը, որն ունի յուրահատուկ փափկություն և գեղեցկություն շատ համեղ է և գեղեցիկ,որի բաղադրատոմսը այժմ Ձեզ ենք ներկայացնում ։

Բաղադրատոմս:

Կրեմ:

  • 2 ճ/գ ալյուր
  • 3 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
  • 1 տուփ վանիլա - 9գ
  • 150 գ շաքարավազ
  • 3 ձու
  • 500 մլ կաթ
  • 390 գ կարագ
  • 1 տուփ խտացրած կաթ

Խմոր

  • 4 ձվի դեղնուց
  • 1 բաժակ գոլ ջուր
  • 115 գ կարագ
  • 700-750 գ ալյուր
  • 600 գ կարագը 3 անգամ 1 ժամ ընդմիջումով քսել և դնել սառնարանը։

Խմորը պատրաստելուց հետո թողնում ենք 1-2 ժամ հանգստանա, որից հետո կբաժանենք 5 գնդի։ Յուրաքանչյուր գունդը 240 գ է։ Յուրաքանչյուր շերտը պետք է բացել 3 անգամ՝ 1 ժամ ընդմիջումով, և վրան քսել 40 գ փափկած կարագ՝ սենյակային ջերմաստիճանի։ 3-րդ անգամ խմորը բացելուց հետո թողնում ենք ևս մեկ ժամ հանգստանա, ապա բացում ենք շատ -շատ բարակ և լայն։ Այնուհետև կարող եք խմորը տեղափոխել յուղա թղթի վրա կամ անմիջապես ալյուրով պատված թիթեղների վրա և ուղարկել ջեռոց։ Մնացած բոլոր մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում։

Գազօջախի ջերմաստիճանը պետք է լինի 400 F, խմորը պետք է եփել 7-10 րոպե։

(Visited 428 times, 1 visits today)