Աղցան` Ռոտինի մակարոնով , բրոկկոլիով և սնկով.

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք առողջ և սննդարար աղցան, որը շատ համով է և հեշտ է պատրաստել։ Ձեզ կներկայացնենք բաղադրատոմսը՝ և պատրաստման եղանակը տեսանյութում։

Բաղադրատոմս:

  • 400 գ բրոկկոլի ( խաշած)
  • 450 գ սունկ (կարող եք մի թեթև խաշել)
  • 5 պճեղ սխտոր
  • 2 հատ բիբար կարմիր և դեղին
  • 1 ճ/գ օրեգանո
  • 2 թ/գ աղ
  • 1,5 թ/գ պղպեղ
  • 250 գ Ռոտինի մակարոն
  • 3 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը՝

Բրոկկոլին և սունկը լավ կլվանանք և թեթևակի կշոգեխաշենք։ Պետք է եփել նաև Ռոտինի մակարոնը։ Կաթսայի հատակին կլցնենք ձիթայուղ, երբ այն մի փոքր կդաղվի կավելացնենք հերթականությամբ մեր բոլոր բաղադրիչները , այն կհամեմենք աղով, օրեգանոյով, սև պղպեղով, ինչպես նաև լոլիկով։Պետք է տապակել 4-ից 5 րոպե։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝

(Visited 220 times, 1 visits today)