Արքայախնձորի բուրմունքով և հավի մսով աղցան

Ողջույն բոլորին ! Ձեզ հետ է S & A բաղադրատոմսերը։ Այսօր կպատրաստենք աղցան՝ հավի մսով և արքայախնձորով, որի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները։

Բաղադրատոմս:

  • 1 տուփ եգիպտացորեն
  • 450 գ արքայախնձոր
  • 500 g of chicken breast
  • 2-3 ճ/գ մայոնեզ
  • 2 ճ/գ թթվասեր
  • 100 գ հոլանդական քերած պանիր(ըստ ցանկության)
  • 200 գ ընկույզ
  • 1 թ/գ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ

Պատրաստման եղանակը՝

Նախապես հավի կրծքամիսը կեփենք, կքամենք վրայի ջուրը և. խորանարդաձև կկտրատենք։ Կավելացնենք վրան եգիպտացորենը և. խորանարդաձև կտրատված արքայախնձորը, մանրացված ընկույզ, մայոնեզ, թթվասեր, Հոլանդական քերած պանիր, աղ, և պղպեղ։ Այս բոլորը կհամեմենք լավ , կթողնենք 30 րոպե մնա, որից հետո կարող ենք մատուցել։

Այս աղցանը հեշտ պատրաստվող, թեթև և շատ համով է։ Օգտակար է իր հարուստ վիտամիններով, Համարվում է դիետիկ աղցան, բարելավում է մարսողությունը , իմմունային համակարգը, արյան շրջանառությունը և լի է վիտամին C-ով ։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝ և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook – ի էջին։

(Visited 349 times, 1 visits today)