Ինչպե՞ս պատրաստել պիցցայի խմոր.

Ձեզ ենք ներկայացնում մի հրաշալի բաղադրատոմս,ինչպե՞ս պատրաստել Պիցցա։Առաջնահերթ կներկայացնեմ խմորի պատրաստումը և բաղադրատոմսը՝

  • 2 ½ բաժակ տաք ջուր
  • 1 թեյի գդալ շաքարավազ
  • 2 թեյի գդալ ակտիվ չոր խմորիչ
  • 7 բաժակ բազմաֆունկցիոնալ ալյուր, գումարած ավելին ՝ փոշոտելու համար
  • 6 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, գումարած ավելին ՝ յուղելու համար
  • 1 ½ թեյի գդալ աղ
  • ¼ բաժակ ալյուր

Կվերցնենք 2,5 բաժակ տաք ջուր վրան կավելացնենք 1 թ/գ շաքարավազ , 2 թ/գ չոր խմորիչ, լավ կլուծենք իրար հետ կթողնենք 10 րոպե մնա։ Մինչև մակերևույթի մակերեսին կառաջանան պղպջակներ,փուչիկներ։

Խմոր

Կվերցնենք մի մեծ թաս և մեջը կլցնենք 7 բաժակ ալյուրը, 1,5 թ/գ աղը մեջտեղի մասում փոսիկ կանենք կավելացնենք ձիթայուղը, և ծաղկած ու հասուն խմորիչի խառնուրդը։Գդալի օգնությամբ խառնել այնքան ժամանակ մինչև կստանանք փխրուն խմոր։Որից հետո խմորը դուրս կբերենք մաքուր սեղանի վրա և կհունցենք 10-ից 15 րոպե։Խմորը պետք է լինի փափուկ , էլաստիկ և հարթ։Խմորը ձևավորեք կլորավուն տեսքով։

Մեծ ամանի մեջ ձիթայուղ անել խմորը դնել մեջը,ծածկել սննդի թաղանթով թողնել մնա մեկ ժամ կամ 24 ժամ։ նախ կդակենք խմորը, որից հետո աշխատանքային սեղանի վրա շաղ կտանք ալյուր և կհունցենք խմորը 1-2րոպե, որից հետո խմորին կտանք կլորավուն տեսք։Կբաժանենք 4 մասի կկլորացնենք, կծածկենք սրբիչով, կմնա 30րոպե։Մենք ստանում ենք 4 մեծ պիցցայի խմոր։Խմորը կարող եք պահպանել սառցախցիկում։

Տաքացրեք ջեռոցը բարձր ջերմաստիճանի տակ 450-500 F(230-260 C) միջակայքում։ Խմորը բացել, վրան համեմել ինչպես կսիրեք։

Պիցցայի խմորը կտեղադրենք նախապես տաքացված ջեռոցում,որը պետք է եփել 15 րոպե։

Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube-ում, Facebook -ում և Instagram-ում!

(Visited 726 times, 2 visits today)