Ինչպես պատրաստել «Ելակի» անուշ.

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք Ելակի անուշ։ Ճիշտ է, այժմ գարնան առաջին ամիսն է մեր երկրի համար պահածոներ պատրաստելու շրջան չէ, բայց մեզ մոտ, նահանգներում, ելակների բերքի հասուն և քաղցր շրջան է։ Մենք որոշել ենք պատրաստել « Ելակի » անուշ.

Բաղադրատոմս:

  • 3 կգ ելակ
  • 2կգ 800գ շաքարավազ
  • 1 պտղունց լիմոնի աղ
  • 150 մլ կոնյակ

Հարկավոր է մաքրել, հեռացնել ելակի պոչերը և լավ լվանալ հոսող ջրի տակ։ Դնել ՀատիկՆերը հատ հատ կոնյակով բաժակի մեջ, հետո շերտ-շերտ շարել մեծ թասի մեջ և շաքարավազը հերթականությամբ լցնել վրան։ Թողնել մնա 1-ից 24 ժամ, մինչև ելակի միջի ջուրը դուրս կգա և կլուծվի շաքարավազի հետ։

Որից հետո կդնենք մարմանդ կրակի վրա, պետք է եփել աստիճանաբար։ Առաջին անգամ կդնեմ գազօջախին 7-ից 10 րոպե, երբ սկսի բլբլթալ կհավաքեմ վրայի քափը, որից հետո կթողնեմ կմնա, կսառի։ Հաջորդ օրը կկրկնեմ գործողություն 15 րոպե,երրորդ անգամ 10 -15րոպե։Կստուգենք սոկի ամրությունը,կավելացնենք մեկ պտղունց լիմոնի աղ։Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-ի և Facebook -ում ի Էջերին։

Տեսանյութ՝

(Visited 219 times, 1 visits today)