Լազանյաի համեղ տարբերակ՝ Միլանից

Ողջույն բոլորին! Այսօր կպատրաստենք Լազանյա Իտալական խոհանոցից, որը անչափ համով է, ունի շատ անուշաբույր բուրմունք և անչափ համով, հարգի ուտեստ։ Առաջնահերթ պետք է պատրաստենք խմորը։ Պատրաստի խմորի դեպքում պետք է դնել եռացող ջրի մեջ 2-3 րոպե, որից հետո կտեղափոխենք անձեռոցիկի կամ յուղաթղթի վրա կջրքամվի և կտեղափոխենք սառնարան մինչ կպատրաստենք մյուս բաղադրիչները։

Խճողակի բաղադրատոմս՝

  • 2 գլուխ սոխ
  • 5-7 պճեղ սխտոր
  • 50 մլ ձիթայուղ
  • 700 գ տավարի միս
  • 5 00 գ խոզի միս
  • 1թ/գ աղ
  • 1թ/գ պղպեղ
  • 2թ/գ ռեհան
  • 2թ/գ օրեգանո (սուսամբար)
  • 3 հ 400գ-ոց տոմատի սոուս
  • 1 բաժակ սպիտակ գինի

Առաջին հերթին կկտրատենք սոխը , սխտորը և առանց ձիթայուղի կտապակենք մի փոքր, որից հետո կավելացնենք ձիթայուղը, տավարի, խոզի միսը։ Կշարունակենք տապակել ավելացնելով աղ, սև և կարմիր պղպեղ, ռեհան, օրեգանո։ Տապակել այնքան մինչև մսի ջուրը դուրս կգա , և միսը կկարամելացվի։ Հետո կավելացնենք տոմատի սոուս, 1-2 եռ գալուց հետո կավելացնենք սպիտակ գինի։ Այս բոլորը միասին պետք է եփել մարմանդ կրակի վրա մոտ 2 ժամ։

Պատրաստել սոուս՝ Բեչամելի:

  • 80գ կարագ
  • 2ճ/գ ալյուր
  • 850 մլ տաք կաթ
  • 1 թ/գ աղ
  • 0,5 թ/գ մշկընկույզ

Պատրաստման եղանակը՝

Կարագը կհալեցնենք կավելացնենք ալյուր կթողնենք, որ լավ դաղվի անընդհատ խառնելով մինչև կստանանք ոսկեգույն տեսք։ Կավելացնենք կաթը անընդմեջ խառնելով մինչև կբացվի ալյուրը, կսկսի եռալ։ Պետք է ստանալ համասեռ, մածուծիկ զանգված։

Կվերցնենք ապակե տարրա 8-10 սմ բարձրության։ Տարրայի հատակին կլցնենք տոմատի սոուս, կավելացնենք 3ճ/գ ձիթայուղ, տարրայի լայնությամբ կդասվորենք խմորի շերտերը կավելացնենք 2-3ճ/գ մսով սոուս, մաղադանոս, պարմեզեան պանիր, կավելացնենք սպիտակ սոուսի շերտ, մոցարելլա պանրի շերտ։ Այդպես շարունակաբար կդասավորենք խմորի շերտերը և կշարունակենք հաջորդ բաղադրիչների դասավորելը։ Ջեռոց դնելուց առաջ լավ փայլաթիթեղով կփակենք վրան և կդնենք ջեռոց 375 F – ի տակ, 60 րոպե եփելու։ Ջեռոցը պետք է նախապես տաքացված լինի։

Եթե ձեզ դուր եկավ բաղադրատոմսը, խնդրում ենք տեղեկացնել մեզ՝ թողնելով ձեր կարծիքը մեկնաբանություններում: Համոզվեք, որ բաժանորդագրված եք մեր YouTube ալիքին մեր գալիք տեսանյութերին տեղեկացված լինելու համար, և ամենակարևորը` միացեք մեր ֆեյսբուքյան խմբին և կիսվեք ձեր արդյունքներով կամ ցանկացած հարցով, որ կարող եք ունենալ: Հետևեք մեզ Facebook -ում և  Instagram-ում.

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում ՝

(Visited 388 times, 1 visits today)