Համեղ ու դիետիկ թխվածքաբլիթների բաղադրատոմսի առաջարկում

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք Ներկայացնում անչափ համով խրթխրթան թխվածքաբլիթներ։ Պատրաստելու համար մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները, և որի պատրաստումը ստացվում է շատ արագ, համով, օկտակար և ինչու չէ հրապուրիչ։

Խրթխրթան թխվածքաբլիթներ պատրաստելու համար շատ քիչ ժամանակ կպահանջվի

Բաղադրիչներ

  • 4 ձվի սպիտակուց
  • 0,5 թ/գ աղ
  • 300 գ շաքարի փոշի
  • 150 գ Հնդկական ընկույզ
  • 150 գ սովորական հայկական ընկույզ
  • 150 գ Սև սալորի չիր (թարմ)
  • 30 մլ շոկոլադե սոուս

Պատրաստման եղանակը՝

    Նախ պետք է սպիտակուցը զգուշորեն առանձնացնել դեղնուցից և լցնել չոր ամանի մեջ (ոչ մի կաթիլ ջուր)։ Հարիչով հարել մոտ 5 րոպե: Այնուհետև աստիճանաբար ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել, մինչև ստացվի պինդ զանգված։ Ընկույզները մանրացնել այնպես, որ կտորները շատ մանր չստացվեն։ Մանրացնելուց հետո ավելացնել բեզեին ու զգուշորեն խառնել գդալով, ավելացնել թարմ և փափուկ սալորը։

    Բեզեն երկու գդալի օգնությամբ շարել յուղաթղթի վրա ու տեղափոխել ջեռոց (150 աստիճան), կամ 300 F , թողնել 30 րոպե: Ջեռոցից հանելուց հետո որոշ ժամանակ սպասել, մինչև սառչի։ Այդ ընթացքում պետք է գոլորշու վրա հալեցնել շոկոլադն ու ցողել թքվածքաբլիթների վրա, շոկոլադի վրա ավելացնել մանրացված ընկույզ կամ ցանկացած տեսակի ընդեղեն: Մատուցել 1 բաժակ սուրճի հետ։ Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը։

    Բարի ախորժակ!

    Տեսանյութ՝

    (Visited 183 times, 1 visits today)