Ողջույն Բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնեմ Սաղմոնի պատրաստման համով, շատ համով մի տարբերակ։ Այժմ ձեզ կներկայացնեմ բաղադրիչները, որից հետո կպատրաստենք միասին։
Բաղադրատոմս:
- 900գ մաշկը հեռացրած սաղմոնի ֆիլե
- 2-3 ճ/գ բուսական յուղ
- 20 գ կանաչ սոխ զարդարանքի համար(մանրացված)
Մարինադ՝
- 100-120 մլ կծու չիլի պղպեղի սոուս
- 2/3 բաժակ շականակագույն շաքարավազ
- 3 ճ/գ սոյայի սոուս
- 3 պճեղ սխտոր ՝ քերած
- 1-ից 2 թ/գ կարմիր բիբարի հատիկներ
- 1 թ/գ աղ
Ապակե տարրայի մեջ կլցնենք կծու չիլի պղպեղի սոուսը, կավելացնենք շականակագույն շաքարավազ, այն մի փոքր ավելի քիչ կծու դարձնելու համար։ Կարելի է ասել նրբացնում ենք կծուն, ավելացնում ենք սոյայի սոուս, սխտորը քերած կամ մանրացված, կարմիր բիբարի հատիկներ և աղ։ Այս բոլորը կխառնենք իրար հետ, որից հետո սաղմոնը կկտրատենք 4սմ լայնությամբ և բոլոր ձկան կտորները կթաթախենք սոուսով։ Կտեղափոխենք սննդային տոպրակի մեջ և մնացած հեղուկը կլցնենք վրան։ Կտեղափոխենք սառնարան ՝ կմնա 30- ից 60 րոպե։
Թավայի մեջ կլցնենք բուսայուղ, 3ճ/գ, կթողնենք, որ ջերմաստիճանը բարձրանա, կտապակենք Սաղմոնի բոլոր կտորները երկու կողմից մոտ 2-ից 3 րոպե, մինչև դառնա փխրուն։ Որից հետո Նախապես ջեռոցը պետք միացրած լինենք 400 F և մեր տապակած բոլոր ձկան կտորները իր սոուսով և բուսայուղով կլցնենք տարրայի մեջ և կուղարկենք ջեռոց ևս 5 րոպե եփելու։ Որից հետո կարող ենք մատուցել։ Կարող ենք զարդարել կանաչ սոխով։ Մենք պատրաստել ենք 4 չափաբաժնի համար։
Սիրելի դիտորդներ, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook —էջին ապա մի մոռացեք բաժանորդագրվել և դնել Ձեր լայքը մեզ ավելի ոգևորելու համար։ Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝