Մանդարինով Բիսկվիթ

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնենք , թե ինչպես պատրաստել բիսկվիթ մանդարինով, որը համով է և վիտամիններով հարուստ։ Այժմ Ձեզ կներկայացնենք բաղադրատոմսը;

Խմոր

  • 15 հատ մանդարին
  • 3 ձու
  • 150 գ շաքարավազ
  • 1 պտղունց աղ
  • 180 մլ բուսայուղ
  • 180 մլ եփված գոլ ջուր
  • 50-70 գ քերած մանդարինի կեղև
  • 1,5 թ/գ փխրեցուցիչ
  • 350 գ ալյուր

Մեզ հարկավոր է 20×20 սմ տարրա, որի հատակը կյուղապատենք և վրան յուղաթուղթ կդնենք, և թեթևակի թուղթն էլ կյուղենք։ Մանդարինները կբաժանենք 2 հավասար մասի։ Մի մասը կշարենք հատակին, իսկ մյուս մասը կպատրաստենք թարմ հյութ։ Մեկ այլ թասի մեջ կկոտրենք ձուն, կավելացնենք պատրաստի թարմ հյութը, շաքարավազը, մեկ պտղունց աղ, բուսայուղ, գոլ ջուր և ալյուր։

Պետք է միացնել գազօջախը 350 F կամ 180 C։ Թխվածքը պետք է ջեռոցում մնա 50- ից 55 րոպե։ Թխվածքը կհանենք ու կթողնենք ինքնուրույն հովանա։

(Visited 1,069 times, 1 visits today)