Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք մեր մանկության հիշողությունից վերցրած գեղեցիկ և շատ համով մի բաղադրատոմս տորթ՝ Գիշեր և ցերեկ։ Այս խմորը ստացվում է շատ բարձր և փխրուն, փոքր ինչ քաղցրահամ, ունի սպիտակ նրբահամ կրեմ և գեղեցկացնում ենք նուրբ շոկոլադե սալիկներով։

Բաղադրատոմս—Խմոր՝
- 3 ձու
- 250 գ շաքարավազ
- 300 գ մածուն կամ թթվասեր
- 50 մլ բուսայուղ
- 1 տուփ փխրեցուցիչ (2 թ/գ)
- 1 տուփ վանիլա - 9գ / 2թ/գ
- 300 գ մածուն
- 300 գ ալյուր
2-րդ շերտը պատրաստել նույնությամբ +3 ճ/գ կակաո։

Կրեմ:
- 300գ կարագ
- 1 տուփ խտացրած կաթ
- 1 տուփ վանիլա - 9գ
- 100 գ սպիտակ շոկոլադ
- 100գ շոկոլադե սալիկ զարդարման համար

Եփել 390 F —ի տակ կամ 200 C -ում, տարրայի չափսը 25,5 x 25,5 ի վրա, եփման ժամանակը 30 րոպե։ Բարի ախորժակ։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսը։
(Visited 321 times, 1 visits today)