Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք Տորթ «Արջուկ», որը անասելի մի համեղություն է, անչափ, շատ ու շատ համով։ Այն ես պատրատել եմ իմ մտածված համադրությամբ։ Եվ կարելի է ասել ստացել եմ հիանալի բաղադրատոմս տոնական օրերի համար։ Տորթը պատրաստել եմ 45սմ x45 սմ քառակուսի տարրայի մեջ։ Ջեռոցի ջերմաստիճանը 350 F , եփման ժամանակը 30 րոպե։
Խմոր 1-ին շերտ
- 3 ձու
- 180 գ շաքարավազ
- 180 մլ գոլից մի քիչ տաք կաթ
- 150 գ ընկույզ
- 1,5թ /գ փխրեցուցիչ
- 1 ճ/գ քացախ կամ թարմ լիմոնի հյութ
- 200 գ ալյուր
- 1 տուփ վանիլա (9 g)
2-րդ շերտը պատրաստել նույն չափերով և նույն եղանակով միայն օգտագործել գետնանուշ, որը նախապես բովված կլինի։
3-րդ շերտը նույնպես կկրկնենք խմորի մեջ լցնելով մանրացված հնդկական ընկույզ։ Երեք շերտն էլ կթողնենք, որ սառի և կառանձնացնենք նրա վրայի յուղաթղթերը։ Ապա կպատրաստենք կրեմը.
Կրեմ:
- 450գ միջին փափկության կարագ
- 2 տուփ կարամելային խտացրած կաթ
- 200 գ ընկույզ
- 2ճ/գ կակաո
Վրան զարդարելու համար հարկավոր է՝
- 200 գ գետնանուշ
- 250 մլ կարամելի սոուս
- 250 մլ շոկոլադե լիկյոռով սոուս
- 2 մեծ արջուկ շոկոլադե
- 2 белочки и 3 мячика
Տեսանյութ՝