Տորթ «Երազանք»

Այսօր կպատրաստեմ մի շատ հիասքանչ և համով տորթ սպիտակ բիսկվիտային խմորից, որը կոչվում է Երազանք։ Տորթի պատրաստումը շատ հեշտ է և մեզանից շատ ջանք չի պահանջվում։ Մինչ կսկսենեք պատրաստել բաժանորդագրվեք S & A-ի YouTube – ի ալիքին և Facebook -ի էջին , որպեսզի տեղեկանաք մեր գալիք տեսանյութին։

Կպատրաստեմ կրեմը, որի համար մեզ անհրաժեշտ է՝

  • 450 մլ թթվասեր
  • 100 գ շաքարի փոշի
  • 9-10 գ վանիլա (փոշին)

Պատրսատման եղանակը՝

Թասի մեջ կլցնենք թթվասերը , մի փոքր այն կհարենք կավելացնենք վրան շաքարի փոշին։ Իհարկե այն պետք է մաղել թթվասերի վրա և կավելացնենք վանիլան։ Պետք է հարել 3- ից 5 րոպե։

Խմորի բաղադրատոմսը՝

  • 6 ձու
  • 1 պտղունց աղ
  • 300 գ շաքարավազ
  • 100 մլ թանձր սերուցք
  • 200 գ ալյուր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ

Խմորի պատրաստումը՝

Կկոտրենք ձվերը, սպիտակուցը կառանձնացնենք դեղնուցից։ Սպիտակուցի վրա կավելացնենք մի պտղունց աղ։ Կհարենք մի քիչ , որպեսզի սպիտակուցը բացվի և լավ փրփրի, խտանա, կավելացնենք մաս առ մաս շաքարավազը։ Հիշեցնեմ, որ այն հավասարապես կիսում ենք մյուս կեսը դեղնուցի համար է։ Կանգուն հարիչով այն հարում ենք 5 -ից 7 րոպե։ Ձուն կոտրելիս ուշադրություն դարձրեք, որպեսզի սպիտակուցը դեղնուցից մաքուր անջատվի։Դրանից է կախված բեզեյի լավ ստացվելը։ Երբ հարիչը կբարձրացնենք, պետք է բեզեն հարիչին կպած մնա գոնե մի քանի վայրկյան, և արդեն կհամոզվենք, որ այն պատրաստ է։

Կանցնենք դեղնուցի հարելուն, կավելացնենք շաքարավազը, կհարենք այնքան, որ ստանանք սպիտակավուն զանգված։ Եթե ցանկանում ենք բիսկվիթը փափուկ ստացվի, որը այդպես շատ համեղ է՝ կավելագնենք կաթի սերուցք, կամ եթե ձեռքի տակ չունենք կարող ենք ավելացնել նաև սենյակային ջերմաստիճանի ջուր։ Որից Հետո այն կավելացնենք ստացված բեզեյի վրա։ 2-ից 3 անգամ շատ թույլ ուժգնությամբ կհարենք և վրան պետք է մաղով անցկացնենք ալյուրը ու փխրեցուցիչը։

Ջեռոցը նախապես կտաքացնենք 200 C -ում, պետք է եփել 40-ից-45 րոպե։ Տարրայի մեջ նախապես պետք է անցկացնել յուղաթուղթ։ Եփվելուց հետո պետք է բաժանենք խմորը երեք մասի։

Շոկոլադ՝

  • 6 ճ/գ շաքարավազ
  • 4 ճ/գդ կակաո
  • 30-50 գ կարագ
  • 1 ճ/գ կոնյակ

Տեսանյութ՝

(Visited 1,769 times, 1 visits today)