Տորթ «Սպարտակ»

Այսօր Ձեզ կներկայացնենք շերտավոր մի խմոր, որը շատ գեղեցիկ է, փխրուն և բուրմունքով լեցուն. Տորթ՝ «Սպարտակ»։ Որը մեզանից շատերն են սիրում և յուրաքանչյուրը ներկայացնում այն յուրովի։ S & A բաղադրատոմսերը՝ Ձեզ է ներկայացնում իր տարբերակը։

Առաջինը կպատրաստենք խմորը՝

Խմոր

  • 3 ձու
  • 0,5 թ/գ աղ
  • 260 գ շաքարավազ
  • 60 գ կակաո
  • 3 ճ/գ մեղր
  • 120գ կարագ
  • 1 թ/գ սոդա
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 350 գ ալյուր

Խմորը կբաժանենք 9 հավասար մասի, կդնենք սառնարան 1 ժամ հանգստանա։ Գազօջախը պետք է միացնել նախապես 350 F -ի տակ, կեփենք 6-ից 7 րոպե։ Տարրայի չափսը 22սմ։

Կրեմ – բաղադրատոմս՝

  • 300 մլ կաթ
  • 1 ձու
  • 40 գ օսլա
  • 230 գ շաքարավազ
  • 100 գ թթվասեր
  • 80 գ կարագ
  • 250գ սերուցք

Կրեմի պատրաստման ընթացքը.

Ձուն լավ կհարենք կաթի հետ կավելացնենք շաքարավազը, օսլան և թթվասերը։ Պետք է լավ հարվի մինչև կստանանք Համասեռ զանգված, կդնենք գազօջախի մարմանդ կրակի վրա և անընդհատ կխառնենք։ Երբ պատրաստ կլինի, մինչ բլբլթալը անմիջապես կվերցնենք գազօջախի վրայից և կթողնենք սառչի։ Իսկ այդ ընթացքում կհարենք կարագը, երբ կսպիտակի կավելացնենք եփված, սառած կրեմին։ Որից հետո կհարենք սերուցքը և կավելացնենք ընդհանուր զանգվածին։

Գլազուր՝

  • 4 թ / գ կակաո
  • 6 ճ/գ շաքարավազ
  • 1 չափիչ բաժակ կաթ
  • 30 գ կարագ
  • 1 ճ/գ կոնյակ
  • 0,5 թ/գ ձիթայուղ

Պատրաստում՝

Կակաոն և շաքարավազը կխառնենք իրար հետ, կավելացնենք կաթը։ Կդնենք գազօջախի մարմանդ կրակին, կհարենք մինչ կխտանա և զանգվածը համասեռ կլինի։ Վրան կավելացնենք կարագ, 2-3 րոպե հետո կվերցնենք գազօջախից, կավելացնենք կոնյակը, ձիթայուղը։ Որից հետո կարող ենք զարդարել մեր տորթ «Սպարտակ»-ը։

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝ և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook -ում Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։ Բարի ախորժակ.

Տեսանյութ՝

(Visited 2,378 times, 1 visits today)