
Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնում, թե ինչպես պատրաստել տորթ Տիրամիսու, որը անչափ համով է և ունի յուրահատուկ համ։ Այն պատրաստելու համար մեզ հարկավոր է հետևյալ բաղադրիչները՝
Բաղադրատոմս խմորի համար՝
- 8 ձվի դեղնուց
- 100գ շաքարավազ
- 9 գ վանիլին

- 8 ձվի սպիտակուց
- 200 գ շաքարավազ
- 240 գ ալյուր
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 60 գ կակաո

Մասկարպոնե կրեմ՝
- 6 ձվի դեղնուց
- 80 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ վանիլա
- 480գ մասկարպոնե կաթնաշոռ
- 460գ սերուցք
- 50 գ. շաքարի փոշի
- 10 գ ժելատին

Սուրճի օշարակ՝
- 10գ լուծվող սուրճ
- 60 գ շաքարավազ
- 200 մլ տաք ջուր
- 30 գ մուգ ռոմ(ըստ ցանկության)
Խմորը եփել նավապես տաքացված ջեռոցում 350F, 30 րոպե։Մենք պատրաստել ենք խմորը 45×30 սմ ուղղանկյուն տարայի մեջ,իսկ արդեն տորթ հավաքելիս երեարությունը բաժանում ենք 2 մասի։ Վերցնում ենք քառակուսի տարրա,որի մեջ բիսկվիթը կարող ենք հավաքել։

Վրձնի օգնությամբ վրան քսել սուրճի օշարակ, որից հետո վրան լցնել Մասկարպոնեից պատրաստված կրեմը։ Տարան պետք է ազատ լինի 1 սմ , որպեսզի կրեմը կողքերով տարածվի,որից հետո պետք է դնել սառցախցիկ, 5 ժամ ։ Վերջում կարող եք զարդարել կակաոյի փոշիով։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝