Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք առողջ և սննդարար աղցան, որը շատ համով է և հեշտ է պատրաստել։ Ձեզ կներկայացնենք բաղադրատոմսը՝ և պատրաստման եղանակը տեսանյութում։

Բաղադրատոմս:
- 400 գ բրոկկոլի ( խաշած)
- 450 գ սունկ (կարող եք մի թեթև խաշել)
- 5 պճեղ սխտոր
- 2 հատ բիբար կարմիր և դեղին
- 1 ճ/գ օրեգանո
- 2 թ/գ աղ
- 1,5 թ/գ պղպեղ
- 250 գ Ռոտինի մակարոն
- 3 ճ/գ ձիթայուղ

Պատրաստման եղանակը՝

Բրոկկոլին և սունկը լավ կլվանանք և թեթևակի կշոգեխաշենք։ Պետք է եփել նաև Ռոտինի մակարոնը։ Կաթսայի հատակին կլցնենք ձիթայուղ, երբ այն մի փոքր կդաղվի կավելացնենք հերթականությամբ մեր բոլոր բաղադրիչները , այն կհամեմենք աղով, օրեգանոյով, սև պղպեղով, ինչպես նաև լոլիկով։Պետք է տապակել 4-ից 5 րոպե։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
(Visited 227 times, 1 visits today)