Ողջույն բոլորին, այսօր Ձեզ եմ ներկայացնում աննկարագրելի համեղ, բերանի մեջ հալչող և իսկական «Սնիկերս»-ին գերազանցող մի տորթ։ Ասեմ, որ համից չեք կշտանա, այնպես որ, անպայման արժե գոնե մեկ անգամ փորձել։
Մինչ սկսելը, բաժանորդագրվեք YouTube ալիքին որպեսզի առաջինը տեղեկանաք նոր համեղ բաղադրատոմսերի տեսանյութերի վերաբերյալ։

Բաղադրիչները
Խմորի համար մենք կօգտագործենք հետևյալ բաղադրիչները.
- 6 ձու
- 300 գ շաքարավազ
- 210 գ ալյուր
- 9 գ վանիլին
- 15 գ փխրեցուցիչ
- 2 ճ/գդ կակաո
- 35 գ եգիպտացորենի օսլա
- 3 ճ/գդ կաթ
- 2 ճ/գդ բուսայուղ

Սերուցքային Կրեմի համար անհրաժեշտ են
- 475 մլ սերուցքային կաթ (36%)
- 380 գ եփած խտացրած կաթ
Կարամելային միջուկի համար կօգտագործենք
- 2 տուփ եփած խտացրած կաթ
- 400գ բովված գետնանուշ
Խմորի պատրաստումը՝

Մի քանի ձու կկոտրենք,լավ կհարենք,այնքան,որ սպիտակի, փրփրի և կրկնապատկվի մասսան։Ընթացքում աստիճանաբար կավելացնենք շաքարավազը և կշարունակենք այնքան մինչև կխտանա և լավ կբարձրանա,որից հետո կանցնենք չոր բաղադրիչներին։Մաղի մեջ կլցնենք ալյուր,վանիլա, կակաո, եգիպտացորենի օսլա,փխրեցուցիչ։Այս բոլոր միյասին կմաղենք մեր պատրաստվելիք խմորի վրա և ձեռքի հարիչով այն մի քանի անգամ կխառնենք։Վերջում կավելացնենք հեղուկ կաթ և բուսայուղ, խմորը ավելի փափուկ ստացվելու համար։Այն կդնենք գազօջախ եփվելու 45 րոպե 180 C կամ 355 F տակ։

Կրեմի համար հարեք սերուցքը, այնքան մինչև այն սպիտակի և բարձրանա։ Ավելացրեք եփված խտացրած կաթը։ Իսկ միջուկի համար վերցնել գետնանուշ և ավելացնել եփված խտացրած կաթերը։

Պատրաստման բոլոր այլ մանրամասները կարող եք դիտել ստորև նշված տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube ՝ Facebook -ում: Instagram: