Ողջույն բոլորին! Այսօր պատրաստելու ենք Աճառական, և որը առավոտյան նախաճաշի համար բավականին հարմար տարբերակ է , եթե տանը ունենում ենք թարմ պատրաստված խմոր։ S & A բաղադրատոմսերը Ձեզ կներկայացնի իր երկու տարբերակը ։

Как приготовить дрожжи и тесто.
Խմորիչ
- 1,5 թ/գ չոր խմորիչ
- 2 թ/գ շաքարավազ
- 200 մլ գոլից տաք ջուր
- 150 գ ալյուր

Խմոր
- 4 բաճակ ալյուր
- 1 ճ/գդ աղ
- 30 մլ ձիթայուղ
Կպատրաստենք խմորիչը կծածկենք սննդային թաղանթով , կմնա 30 րոպե մինչ կհասունանա և պատրաստ կլինի։ Այդ ընթացքում կմաղենք ալյուրը տարրայի մեջ վրան կավելացնենք խմորիչը, աղը, ձիթայուղը։ Կհունցենք խմորը, կծածկենք սննդային թաղանթով և կմնա 3- 4 ժամ։ խմորի արագ պատրաստվելը կապված է սենյակաին ջերմաստիճանից։

Հումք՝ 1 աճառականի համար
- 50 գ քերած պանիր (ցակալի է մացալեռա)
- 1 հատ նրբերշիկ
- 25 գ կարագ
- 2 ձու
- աղ և սև պղպեղ ըստ ՝ ցանկության
2-րդ տարբերակի համար`
- 1 հատ մեծ լոլիկ 2-րդ տարբերակի համար
- 30 գ կարագ
- 25 գ պանիր
- 2 ձու

Ջեռոցը նախապես՝ 10 րոպե առաջ կտաքացնենք 450 F կամ 230 C ։ Պետք է եփել 10 րոպե։ Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
(Visited 285 times, 3 visits today)