Ավանդական Չամիչով Բուլկիի մեկ այլ բաղադրատոմս

Ողջույն բոլորին Ձեզ հետ է S & A բաղադրատոմսերը։ Այսօր մենք Ձեզ ենք ներկայացնելու մեկ այլ, շատ համեղ, մեր ավանդական բուլկիի, «Կարկանդակի» բաղադրատոմս։ Ասեմ, որ այս բաղադրատոմսը շատ մատչելի է և մեզանից շատ ջանք չի պահանջվի։

Մինչ սկսելը, բաժանորդագրվեք մեր Յութուբյան Ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր համեղ բաղադրատոմսերի տեսանյութերի վերաբերյալ։ Դե ինչ արդեն կարող ենք սկսել։ YouTube ChanneՄինչ սկսելը, բաժանորդագրվեք մեր Յութուբյան Ալիքին, որպեսզի առաջինը տեղեկանաք նոր համեղ բաղադրատոմսերի տեսանյութերի վերաբերյալ։ Դե ինչ արդեն կարող ենք սկսել։

Դե ինչ արդեն կարող ենք սկսել։

Խմորիչի պատրաստման համար մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝

  • 1.5 ճ գդ․ չոր խմորիչ
  • 2 ճ. գդ. շաքարավազ
  • 200 մլ ջուր

Խմոր

  • 0,5 թեյի գդալ աղ
  • 100 գ շաքարավազ
  • 9 գ վանիլին
  • 400 մլ կաթ
  • 3 ձու
  • 0.25 թ/գ մեխակ և նույնչափ դարչին
  • 5 բաժակ ալյուր
  • 3-4 ճ/գ բուսայուղ
  • 100 գ չամիչ

Պատրաստման եղանակը՝

1. Խմորիչի բաղադրիչները խառնում ենք իրար և ծածկում ենք սննդային թաղանթով, ու թողնում ենք 10 րոպե մինչ ակտիվանա։
2. Այդ ընթացքում մեկ այլ թասի մեջ կլցնենք աղը, շաքարավազը, կարագը, ու կաթը, և լավ կհարենք։ Ապա կավելացնենք ակտիվացված խմորիչը։

3. Հարելուց հետո կավելացնենք վանիլա, ձու, մեխակ և դարչին

4. Սկզբից կավելացնենք 3,5 բաժակ ալյուր, բայց աստիճանաբար։ Որի ընթացքում ավելացնում ենք 3 ճ/գ բուսայուղ, չամիչ։ Լավ լուծելուց հետո թողնել, որ խմորը հասունանա և բարձրանա։ Եթե թողնեք տաք մթնոլորտում, ապա մոտ 40 րոպեն բավական է, բայց կարող է տևել մոտ 3 ժամ՝ ըստ ջերմաստիճանի։

5. երբ խմորը հասունացած կլինի կավելացնենք մնացած ալյուրը և կթողնենք որ 2-րդ անգամ խմորը բարձրանա։ Մեր խմորը պետք է լինի փափուկ, թույլ, բայց ոչ կպչուն խմոր։

6. 2-րդ անգամ խմորի գալուց հետո կշրջենք սեղանի վրա և կբաժանենք փոքրիկ հավասար գնդերի։Նորից գնդեր արած վիճակում կթողնենք ևս մի 15-20 րոպե հասունանա։

7. Bake in a preheated oven at 400F or 200C degrees for about 15-20 minutes.

Վրան կարող եք լցնել օշարակ, որի համար անրաժեշտ են

  • 50գ կարագ
  • 1 ճ/գ մեղր

Իսկ ոսկեգույն տալու համար, Կօգտագործենք կաթի և ձվի խառնուրդ՝

  • 3 ճ/գդ կաթ
  • 1 ձու

Բոլոր մանրամասները կարող եք գտնել ստորև նշված տեսանյութում

Բաժանորդագրվեք մեզ՝՝YouTube: -ում,Facebook-ում Instagram-ում YouTube ՝ Facebook -ում: Instagram:

Տեսանյութ

(Visited 623 times, 1 visits today)