Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք տաք ուտեստ բանջարեղենով։ Որը ստացվում է արտակարգ համով, ապահովում է գեղեցիկ տեսքը և կարևորը ոնենում ենք առողջ և թեթև մարսվող սնունդ։ Ձեզ կներկայացնենք բաղադրիչները՝
Բաղադրատոմս:
- 1 կգ կանաչ լոբի
- 3 հատ միջին բիբար
- 455գ սունկ
- 1 հատ գլուխ սոխ
- 5-6 պճեղ սխտոր
- 3 հատ մեծ լոլիկ
- 3-4 ճ/գ ձիթայուղ
- 1 թեյի գդալ սև պղպեղ
- 1 ճ/գ աղ
- 0,5 թ/գ կարմիր պղպեղ(կծու)
- 1 թ/գ սուսամբար (Oregano)
- 1 թ/գ կարմիր պղպեղ քաղցր
- 1թ/գ չորացրած ռեհան
Պատրաստման գործընթաց՝
Լավ կլվանանք բոլոր բանղարեղենները, որից հետո կկտրատենք կանաչ լոբին և կլցնենք կաթսայի մեջ շոգեխաշելու։Սունկը նույն պես մի փոքր կշոգեխաշենք, մինչ պատրաստ կլինի՝ կկտրատենք սոխը, սխտորը, բիբարները և լոլիկը։ Թավայի մեջ ձիթայուղ կլցնենք կթողնենք, որ դաղվի՝ կավելացնենք սոխը և սխտորը։Կտապակենք այնքան ժամանակ մինչև այն կստանա ոսկեգույն երանգ։ Կավելացնենք վրան սունկը, հետո բիբարները, լոլիկը, երբ ամենը պատրաստ կլինի կավելացնենք վերջում լոբին։ Մենք ստանում ենք արտակարգ համով, անուշաբույր բուրմունքով , հեշտ մարսվող, առողջ սնունդ, որը լեցուն է նրբերանգ գույներով և իր ախորժելի տեսքով։
Սիրելի դիտորթներ բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին, որպեսզի հասանելի լինեն մեր տեսանյութերը և բաղադրատոմսերը։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում ՝
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝