Բիսկվիթ՝ Թայվանական Կաստելլա տորթ

Ողջույն բոլորին! Այսօր ենք ներկայացնելու ենք շատ համով, բարձր , Թայվանական Կաստելլա բիսկվիթայն տորթ, որը յուրաքանչյուր խոհարարի շատ կգոհացնի։ Ձեզ ենք ներկայացնում բաղադրատոմսը

Խմոր

10 ձու
180 գ ալյուր
180 գ կարագ
180 գ շաքարավազ
200 մլ կաթ
2 թ/գ վանիլա (հեղուկ)
1 թեյի գդալ փխրեցուցիչ

Պատրաստման Եղանակը՝

Մեկ տարայի մեջ կմաղենք ալյուրը և փխրեցուցիչը։ Առանձին կաթսայի մեջ կլցնենք կաթը և կարագը, կդնենք գազօջախին և կհարենք մինչև կհալվի կարագը, անմիջապես կավելացնենք մաղղած ալյուրի վրա արագորեն լավ կհարենք, կավելացնենք ձվի դեղնուցը և վանիլան։

Արանձին թասի մեջ լավ կհարենք սպիտակուցը, վրան կավելացնենք. մեկ պտղունց աղ, մի փոքր հարելուց հետո, երբ կսկսի լավ փրփրել աստիճանաբար կավելացնենք շակարավազը։ Կշարունակենք աշխատել մինչև կստանանք լավ ամուր բեզե։ Որից հետո դեղնուցի մասսան կխառնենք ստացված բեզզեին։ Որպեսզի համասեռ լինի ձեռքի ռեզինե գդալով լավ կխաոնենք իրար։

Պետք է եփել նախապես տաքացված ջեռոցում 300 F կամ C – ի տակ 1 ժամ 10 րոպե։ Մեզ մոտ տարրայի չափսն է 25×25 -ի վրա է ։Տարրան պետք է դնել եռացող ջրի մեջ և մտցնել գազոջախ։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝ Տեսանյութ՝

Տեսանյութ `

(Visited 873 times, 1 visits today)