Ողջույն բոլորին։ Այսօր պատրաստում ենք շատ համեղ բրնձով, չամիչով փլավ։ Ասեմ, որ համից չեք կշտանա, իսկ պատրաստման եղանակը շատ հեշտ է և մատչելի։
Մեզ անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները՝
- 1 կտոր լավաշ
- 1.5 բաժակ բրինձ
- 100 գ չամիչ
- 50գ սալորաչիր
- 8 հատ ձու
- աղ ըստ ցանկության
- բուսական յուղ
- 1,5 բաժակ ջուր։
Առաջինը կաթսայի մեջ կլցնենք բրինձը, կավելացնենք ջուր և 1 ճ/գդ բուսայուղ և աղ։ Կեփենք 18 րոպե։
Առանձին տարայի մեջ կլցնենք բուսայուղ և կավելացնենք միջին չափի մասերի բաժանած լավաշ։ Այն լավ կտապակենք, երբ պատրաստ լինի կհանենք, կպատրաստենք մի լավ ձվաձեղ և այն կբաժանենք երկու մասի։ Մի մասը կլցնենք կաթսայի հատակին,կավելացնենք նաև տապակած լավաշի մի. մասը, հաջորդականությամբ նաև մեր եփված բրինձի մի մասը։ Առանձին թավայի մեջ կտապակենք նաև չամիչը և սալորաչիրը։ Երբ տեսնենք, որ ուռչում է կշրջենք երկու կողմի վրա և այն նույն պես մաս առ մաս կավելացնենք մեր պատրաստի բրինձի վրա։ Ապա նույն հաջորդականույամբ կավելացնենք մնացած զանգվածները։
Մի լավ կխառնենք, որպեսզի լավ տարածվի և համը միաձուլվի։
Դե ինչ Ձեզ բարի ախորժակ։