Գազարով տորթ

Ձեզ ենք ներկայացնում մի հիանալի բաղադրատոմս S & A-ի կողմից,որը անչափ համով է և հետաքրքիր, չկրկնվող։

Խմորի բաղադրատոմսը՝

  • 2 բաժակ ալյուր
  • 2 թ/գ խմորի սոդա
  • 2 թեյի գդալ դարչին
  • 1 թ/գ աղ
  • 4 ձու
  • 2 1/4 բաժակ շաքարավազ
  • 1 բաժակ բուսական յուղ
  • 1 բաժակ կաթ + լիմոնի հյութ 1 ճ /գ
  • 1 թեյի գդալ վանիլա
  • 3 միջին գազար մանրացված (3 բաժակ)
  • 1 բաժակ մանրացված ընկույզ
  • 1 բաժակ մանրացված կոկոս
  • 1 հատ մանրացված արքայախնձոր(30 գ)

Ես Նախապես միացնում եմ ջեռոցը 350 F -Ի տակ, վերցնում եմ 23 սմ տրամագծով 2 հատ կլոր տարրաներ,կտրում եմ տարրայի չափսով յուղաթուղթ,որի վրան ցողացիր կանենք խոհարարական յուղով։


Տորթի բաղադրիչների համար կվերցնենք միջին չափի աման, մեջ կլցնենք չոր բաղադրիչները՝ ալյուրը,սոդան, դարչինը և 1 թ/գ աղը,Լավ խառնել։Անցկացնել մաղով.


Ձվերը կոտրել մեծ թասի մեջ և լավ հարել, ավելացնել շաքարավազը, յուղը, 1 բաժակ կաթը + 1ճ/գ լիմոնի հյութ, 1թ/գ վանիլան։ Խառնել այնքան ժամանակ մինչև լավ խառնվի ։Ավելացնել ալյուրի խառնուրդ, խառնել ավելացնել գազարը, 1 բաժակ ընկույզ, կոկոս և արքայախնձոր։ Խառնել այնքան ժամանակ մինչև լավ խառնվի ։Խմորը լցնել պատրաստված տապակների մեջ։Եփել 30 րոպե, հանել ջեռոցից և թողնել սառի 10 րոպե, որից ուհետո առանձնացնել յուղաթուղթը։

Կրեմ:

  • 2 փաթեթ սերուցքային պանիր փափկեցված (կաթնաշոռ)
  • 1 բաժակ կարագ փափկեցված
  • 1 պտղունց աղ
  • 3 բաժակ շաքարի փոշի
  • 1 ճ/գ նարինջի հյութ
  • 2 թ/գ քերած. նարինջի կեղև
  • 1 թեյի գդալ վանիլա
  • 2 բաժակ թակած ընկույզ ,տապակած,մանրացված

Ընկույզը լցնել տապակելու համար յուղաթղթի վրա, տապակել 350F-ի տակ ջեռոցում 6-ից 8 րոպե։Ընթացքում երբեմն խառնելով։ Բաժանորդագրվեք մեր YouTube-ում, Facebook -ում և  Instagram-ում!

(Visited 339 times, 1 visits today)