Պատրաստել սոուս՝
- 1 բաժակ մայոնեզ
- 1 ճ/գ մանանեխ
- 1 լիմոնի քերուկը և հյութը
- 2 ճ/գ մանրացված թթու վարունգ
- 1 ճ / գ մանրացված մաղդանոս, կանաչ սոխ և սամիթ
Ձկան պատրաստումը՝
- 3/4բաժակ չորացված հացի փշրանքեր(պաքսիմատ)
- 2 ճ/գ. մանրացված մաղդանոս,սամիթ և կանաչ սոխ
- 500 գ ձկան ֆիլե, կտրատված 4 բաժնի համար
- 1/4 բաժակ ալյուր
- 1 ձու ,որը պետք է ծփել 1 ճ/գ ջրով
- 1/ 4 բաժակ ձիթապտղի յուղ
Պատրաստումը պետք է կատարել բարձր ջերմաստիճանի վրա ։ Խառնել բաղադրիչները սոուսով և դնել սառնարան։ Խառնել պաքսիմատը ( հացի փշրանքը) և խոտաբույսերը, թաթախել ձկան կտորները ալյուրի ձվի և պաքսիմատի մեջ։ Տաքացնել ձիթայուղը տապակել ամեն մի կողմը 4 րոպե մինչև ոսկեգույն կդառնա։ Մատուցել սոուսի հետ։Պատրաստումը 2 բաժնի համար, բարի ախորժակ։
Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube-ում, Facebook -ում և Instagram-ում!
(Visited 223 times, 1 visits today)