Կանաչ լոբին ձվով տապակված

Ողջույն բոլորին! Այսօր մենք կպատրաստենք տապակված կանաչ լոբին ձվաձեղով։ Իհարկե այն բավականին հեշտ է պատրաստել, և նորույթ չի։ Այսպես թե այնպես կլինեն նոր սկսնակ աղջիկներ, որոնք իրենց ամբողջ ժամանակը անցկացնում են գրքերի հետ , և կարող են մի կարճ ժամանակահատված տրամադրել մի թեթև առողջարար կերակուր պատրաաստելուն։

Մեզ հարկավոր է Կերակուրը պատրաստելու համար՝

  • 1 կգ /կանաչ լոբի
  • 1ճ/գ աղ
  • 5 ձու
  • բուսական յուղ կամ 50գ կարագ

Պատրաստման եղանակը՝

Կկտրատենք կանաչ լոբու գլխիկները և պոչիկները, հետո կտանենք հոսող ջրի տակ և լավ կլվանանք կթողնենք, որ ջուրը վրայով հոսի։ Որից հետո այն կկտրատենք միջին չափի, կլցնենք կաթսայի մեջ, կավելացնենք ջուր։ Ջուրը պետք է լինի մոտ 2 բաժակ այնքան, որ կաթսայի մեջ ջուրը երևա։ Երբ լոբին կսկսվի եփվել ,կամ արդեն կարելի է ասել եփված է մենք կավելացնենք աղը։ Ընդհանուր եփման ժամանակն է մոտ 40-ից 45 րոպե։ Եթե ջրային մաս լինի մնացած կաթսայի մեջ, այն քամիչով կքամենք։

Մեկ այլ կաթսայի մեջ կլցնենք բուսայուղ, կթողնենք մի փոքր դաղվի գազոջախի վրա, կավելացնենք եփված լոբին, որը մի փոքր կտապակվի և կավելացնենք ծփված ձուն։ Կփակենք կաթսայի բերանը և կդնենք մարմանդ կրակին, որպեսզի լավ կպչող ձվաձեղ ստացվի։

Կասեմ մի փոքր ավելին.

Կանաչ լոբին ոչ միայն հաճելի, փխրուն, ցածր կալորիականությամբ սնունդ է, այլ նաև տալիս է բազմաթիվ հիմնական սննդանյութեր։ Երիտասարդ, փափուկ կանաչ լոբին լավ աղբյուր է վիտամին C-ի, դիետիկ մանրաթելերի, ֆոլաթթուի, վիտամին K-ի, և սիլիցիումի( որը, անհրաժեշտ է ոսկորների, մաշկի և մազերի առողջության համար)։ Կանաչ լոբին չի պարունակում խոլեստերին։ Չնայած ձեր մարմնին անհրաժեշտ է որոշակի խոլեստերին՝բջիջների առողջ աճի համար,բայց վնասակար է ձեզ համար։Բարձր խոլեստերինը կարող է հանգեցնել ձեր զարգերակների ճարպային կուտակումների։Սա կարող է նվազեցնել արյան հոսք դեպի ձեր սիրտ և ուղեղ, և առաջացնել սրտի կաթված կամ ինսուլտ։

Մեկ բաժակ հում կանաչ լոբին ունի 2,7գ մանրաթել։ Եփված(խաշած)Լոբին ունի 4.0 գ մանրաթել։ Որը կարող է իջեցնել վատ խոլեստերինի մակարդակը։ Այն կարող է աջակցել սրտի առողջությանը իջեցնելով արյան ճնշումը և նվազեցնել բորբոքումները։ Բայց զգուշացեք պահածոյացված կանաչ լոբիից։ Օգտագործելուց առաջ լավ լվանալ է հարկավոր կամ ընտրեք առանց աղի ավելացված սորտերը։

Կարող եք դիտել պատրաստման մանրամասները տեսանյութում՝

Եթե ձեզ դուր կգա բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին և Facebook -ում էջին։

(Visited 652 times, 1 visits today)