Ողջույն բոլորին! Այսօր մենք կպատրաստենք մեր բոլորիս կողմից սիրված, մսով և ոլոռով աղցանը, որը ունի յուրահատուկ համ։ Այն բոլորիս էլ քաջ ծանոթ՝ « Մայրաքաղաքային » աղցանն է, որը հաճախակի ենք պատրաստում։
Մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները՝
- 0,5 կգ/տավարի միս
- 4 միջին չափսի կարտոֆիլ
- 4 խոշոր գազար
- 50/գ մաղադանոս
- 200գ թթու դրված վարունգ
- աղ և սև պղպեղ ըստ ՝ ցանկության
- 100 գ մայոնեզ
- 100 գ թթվասեր
- 500 գ կանաչ ոլոռ
Պատրաստման գործընթաց՝
Միսը, կարտոֆիլը, գազարը կեփենք հետո այն մանր խորանարդաձև կկտրատենք։ Վարունգը նույնպես կմանրացնենք։ Կավելացնենք վրան մանր կտրատված մաղադանոս, աղ, սև պղպեղ, մայոնեզ և կանաչ ոլոռ։ Ամբողջը միասին լավ կխառնենք իրար հետ։ Մատուցելուց առաջ վրան կզարդարենք թթվասերով և մաղադանոսի մի քանի տերևով։
Տեսանյութում կարող եք դիտել մանրամասներ և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին և Facebook– յան էջին։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։ YouTube-ի ալիքին և Facebook -ում page. You had the S & A recipes with you.
Տեսանյութ՝