Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնելու հավի տապական կարտոֆիլի հետ ջեռոցում, և հունական աղցան։ Հավը տապակելու համար մեզ անհրաժեշտ է հետևյալ համենմունքները։
Բաղադրիչներ
- 1 հատ հավ
- 1 թ/գ պապրիկա
- 1 թեյի գդալ սև պղպեղ
- 1ճ/գ աղ
- 1թ/գ չորացրած ռեհան
- 1 թ/գ քրքում
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1 թ/գ ուրց
- 50 գ կարագ
- 1 կիտրոն
- 1հատ միջին չափի նարինջ
- 5 հատ կարտոֆիլ
- 30 գ թթվասեր
Առաջինը լավ կլվանանք հավը, որից հետո այն կդնենք քամիչի մեջ ջրքամվելու։ Հետո այն կտեղափոխենք մաքուր տարրայի մեջ, որպեսզի հավը համեմենք։ Մեկ այլ թասի մեջ կլցնենք պապրիկա, սև պղպեղ, աղ, չորացրած ռեհան, քրքում, սխտորի փոշի, և ուրց։ Կխառնենք իրար հետ։ Այս բոլորը շաղ կտանք հավի վրա՝ ներսի մասով և վրայով։ Հետո հավի ողջ մակերեսին և ներսով կտարածենք կարագ։
Նախապես կմիացնենք ջեռոցը 400F կամ 200 C, Եփվելու ընթացքում ջերմաստիճանը կդնենք 375 F կամ 180C , որից հետո կյուղապատենք տարրան, կենտրոնում կդնենք հավը, կողքերը կլոր ձևով կտրատված կարտոֆիլը։ Կկտրատենք վրան կես գլուխ սոխ, կլոր ձևով կտրարտված կիտրոնի և նարնջի շերտեր։
Կդնենք եփվելու , և 30 րոպե հետո կհանենք վրան վրձնով կքսենք թթվասեր։ Ընթացքում կչափենք հավի ջերմաստիճանը, որը պետք է լինի 170։ Եթե ապահովում է ջերմաստիճանը ուրեմն հավը պատրաստ է։ Եփվելու ընթացքը տևում է 45 րոպե։
Հունական աղցանի բաղադրատոմսը կգտնեք այստեղ։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝ և մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook-ի էջին.
Տեսանյութ՝