Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնենք դոկա հացի բաղադրատոմսը և տեսանյութը։ Այս հացի տեսակին մենք ծանոթենք դեռ շատ վաղուց, դեռևս կոմունիստների ժամանակաշրջանից։ Այդ ժամանակաշրջանում այն վաճառվում էր “երեք կոպեկ,” որը շատ մատչելի էր և շատ համով։
Խմորիչ
- 1 թ/գ խմորիչ
- 2 ճ գդ․ շաքար
- 200 գ ալյուր
- 200 մլ գոլից տաք ջուր
Խմոր
- 4-ից 5 բաժակ ալյուր
- 1 ճ/գդ աղ
- 40 մլ ձիթայուղ
- 200 մլ գոլ ջուր
- 1-2 ձվի սպիտակուց
- 0,5 պտղունց կերակրի սոդա
Խմորը պետք է հունցել թողնել 3 ժամ հանգստանա, ծածկել սննդային թաղանթով մինչև խմորը կհասունանա, որից հետո նորից հունցել և ծածկել եկրորդ անգամ այն հասունանալու համար։ Ջեռոցը կտաքացնենք 450 F կամ 250 C, և այն պետք է ջեռոցում եփել 15 րոպե։
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում ՝
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝
(Visited 968 times, 8 visits today)