Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնենք, թե ինչպես պատրաստել շերտավոր խմորից՝ հայկական ավանդական գաթա։ Այն ստացվում է շատ փխրուն բարձր իր ծալքերով և գեղեցիկ իր կարմրաթուշ գույնով։
Խմոր
- 2 բաժակ գոլ ջուր
- 3 ձվի դեղնուց
- 1 ձու ամբողջական
- 0,5 թ/գ լիմոնի աղ
- 1 պտղունց աղ
- 1 ճ/գ բուսայուղ
- 2 ճ/գ քացախ կամ թարմ լիմոնի հյութ
- 4 բաժակ ալյուր ( 220 մլ բաժակով, որով չափել ենք ջուրը)
- 500 г сливочного масла или маргарина
Խմորը հունցելու ընթացքում, եթե կպչի ձեռքերին մենք ընթացքում կավելացնենք մի քիչ ալյուր։ Խմորը կբաժանենք 4 հավասար գնդի և ամեն մի գունդը 40-ից 50 անգամ սեղանին հարվածելով, այն լավ կհունցենք, որպեսզի խմորը հագենա թթվածնով։ Առաջին անգամ բացելիս խմորի մեջ կդնենք 125 գ կարագ, կփակենք կծածկենք սննդային թաղանթով, կթողնենք 30 րոպե հանգստանա։ Խմորը պետք է բացենք փակենք 3 անգամ, որից հետո 1 ժամ սառնարանում հանգստանալուց հետո կարող ենք բացել և տեղադրել խորիզը թխելու համար։ Ջեռոցի ջերմաստիճանը պետք ե լինի 350 F և պետք է եփել 45-ից 50 րոպե։
Խորիզ՝
- 150-200գ կարագ
- 1 բաժակ շաքարավազ
- 1.5 բաժակ ալյուր
- 1 թեյի գդալ վանիլա
- 1 ճ/գ կոնյակ կամ ռոմ
Խմորը բացելիս վրան վրձնի օգնությամբ կքսենք ձվի սպիտակուց, որից հետո կտեղադրենք խորիզը։
Տեսանյութ