Հապալասի բլիթով տորթ

Խմոր՝

  • 2 բաժակ մաղած ալյուր
  • 1/2 բաժակ բաց շագանակագույն շաքարավազ
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 թ/գ կերակրի աղ
  • 2 բաժակ հապալաս
  • 2 խոշոր ձու
  • 2 բաժակ կաթ + 1 ճ/գ քացախ
  • 1 թեյի գդալ վանիլա
  • 3 ճ/գ բուսական յուղ
  • 2 ճ/գ կարագ

Խմորը պետք է ջեռոցում եփել 375 F -ի տակ։ Պետք է վերցնենք 10 սմ -անոց կլոր տարրա, գազօջախը նախապես կտաքացնենք և պետք է եփել ընդամենը 30 – 35 րոպե։

Կվերցնենք մեծ թաս և կմաղենք մեջը ալյուրը, շագանակագույն շաքարավազը, փխրեցուցիչը և աղը։ Հապալասները նրբորեն կնետենք ալյուրի խառնուրդի մեջ, որը մեզ կօգնի հապալասները չթափվել տորթի հատակին,այլ թխելու ընթացքում այն կբարձրանա վեր։

Առանձին թասի մեջ կկոտրենք ձուն, կավելացնենք վանիլան և կաթը քացախով։

Հանել տաք տարան, ավելացնել բուսական յուղը և. կարագը։ Թողնել հալվի հետո կավելացնենք կաթի զանգվածի վրա, լավ կխառնենք, որպեսի միասեռ դառնա։ Թաց զանգվածը կմիացնենք չոր զանգվածին, լավ կխառնենք որպեսզի գնդիկներ այլուրի վերանա և կդնենք եփելու։

Պետք է մատուցել տաք վիճակում Ձեր սիրած և նախնտրած օշարակով։ Բարի ախորժակ Ձեզ հետ է S & A բաղադրատոմսերը։

(Visited 184 times, 1 visits today)