Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք հավի կրծքամսով ջեռեփուկ, որը պետք է հավի կաշին հեռացված չլինի և պետք է ունենալ կարրի համենմունքը, ինչպես նաև թարմ բանջարեղեն։ Կարող եմ ասել մենք ստանալու ենք շատ-շատ համով, անուշաբույր բուրմունքով տաք ուտեստ, որը կարող ենք մատուցել հյուրասիրության ժամանակ, տոնական օրերին։
Մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.
Բաղադրատոմս՝
- 1 հատ ամբողջական հավի կրծքամիս իր կաշիով
- 1 թ/գ կարրի (Curry )
- 2 ճ/գ թթվասեր
- 1 ճ/գ մայոնեզ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
- 0,5 թ/գ կծու կարմիր պղպեղ
- 1 թեյի գդալ սխտորի փոշի
- 1թ/գ աղ
Կհամեմենք հավի կրծքամիսը, նախապես հավի մաշկը փոքր ինչ բացվացք տալով, և կտրվածք տալով երկու կողմից։ Համեմելուց հետո կթողնենք մնա սառնարանում 8 ժամ։ Որից հետո ապակե տարրայի հատակը մի փոքր ձիթայուղ կանենք, կտեղադրենք հավը, կփակենք փայլաթիթեղով և կուղարկենք ջեռոց շոգեխաշվելու։ Ջեռոցը պետք է միացնել 200C կամ 395 F և պետք է մնա 20 րոպե ։ Իհարկե պետք է նախապես տաքացնել ջեռոցը։ Որից հետո կհեռացնենք ապակե տարրայի վրայի փայլաթիթեղը, նորից կդնենք ջեռոց 5-ից 7 րոպե կարմրելու համար։ Մանրամասներ կարող եք դիտել տեսանյութում։
Պաստայով խավարտ
Սոուս՝
- 300 գ պաստա
- 30 մլ ձիթայուղ
- 150 գ բեկոն (ապխտած խոզապուխտ)
- 1 piece of carrot (150 g)
- 1 գլուխ սոխ
- 2 հատ կարմիր և նարնջագույն բիբար
- 3 պճեղ սխտոր
- 1թ/գ աղ
- 1/4 կծու կարմիր պղպեղ
- 1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 150 գ թարմ սառեցված/կանաչ ոլոռ
- 50 մլ սպիտակ գինի
- 0,5 պտղունց շաքարավազ
- 100 գ քերած պանիր
Առանձին կաթսայի մեջ լցնել ջուր և դնել գազօջախին, որպեսզի այն սկսի եռալ։ Կավելացնենք 1 ճ/գ կերակրի աղ, 1ճ/գ ձիթայուղ, որից հետո կավելացնենք պաստան։ Այն ինչ սիրում եք, որը պետք է եփել 8-10 րոպե։ Ամիջապես կջրքամենք , կավելացնենք բանջարեղենից պատրաստված սոուսի վրա։ Մեկ երկու րոպե հետո այն պատրաստ է։ Մատուցելիս վրան շաղ կտանք քերած պանիր։ Բարի ախորժակ ։ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։
Տեսանյութ