Հավի կրծքամսով համբուրգեր

Ողջույն բոլորին! Այսօր մենք կպատրաստենք հավի կրծքամսով համբուրգեր,որը անչափ համով է և շատ ախորժելի։ Մեզ անհրաժեշտ է պատրաստման համար հետևյալ բաղադրիչները.

Խմորի համար՝

350 գ ալյուր
50գ շաքարավազ
7 գ աղ
7գ խմորիչ
50գ փափկեցված կարագ
250 մլ տաք կաթ


Խճողակ՝

250գ Հավի կրծքամիս
1 գլուխ սոխ
5-6 պճեղ սխտոր
1 հատ մեծ լոլիկ
2 ճ/գ սոյայի սոուս
1 ճ/գ չիլի պղպեղ
2 ճ/գ գինի
2 ճ/գ կետչուպ
40/գ թթու վարունգ

Սոուս՝

1 ճ/գ կետչուպ
2 ճ/գ մայոնեզ

Մենք պատրաստում ենք անչափ համով ախորժելի, գեղեցիկ տեսքով համբուրգեր։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

Տեսանյութ,

(Visited 228 times, 1 visits today)