Հունական բանջարեղենով աղցան.

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնենք օգտակար և գեղեցիկ Հունական սալաթ ՝ բանջարեղենով, որը առողջարար է և օգտակար աղցան մեզ համար։ Պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է Հետևյալ բաղադրիչները։

Բաղադրատոմս:

  • 1 փունջ հազարի տերևներ
  • 0,5 գլուխ սոխ
  • 4 միջին չափի վարունգ
  • 2 հատ մեծ լոլիկ
  • 1 կիտրոնի հյութ
  • 1 թ/գ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 1 հատ կանաչ բիբար
  • 1 կարմիր պղպեղ
  • 1,5 ճ/գ ձիթայուղ
  • 50 գ մաղադանոս
  • 100 գ ֆետա պանիր
  • 100 գ ձիթապտուղ

Պատրաստում՝

Այս բոլոր բաղադրիչները կտրատում ենք միջին չափի և համեմում ենք նշված համեմունքներով։ Չմոռանանք վրան շաղ տալ ֆետա պանիր և սև զեյթունի հատիկներ։ Աղցանը պատրաստվում 6 չափաբաժնի համար։ Բարի ախորժակ ! Բաժանորդագրվեք մեզ YouTube-ում, Facebook -ում և  Instagram-ումՁեզ հետ է S & A բաղադրատոմսը։

Տեսանյութ՝

(Visited 499 times, 1 visits today)