Ձկան «Սաղմոնի» պատրաստման համով տարբերակ.

Ողջույն Բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնեմ Սաղմոնի պատրաստման համով, շատ համով մի տարբերակ։ Այժմ ձեզ կներկայացնեմ բաղադրիչները, որից հետո կպատրաստենք միասին։

Բաղադրատոմս:

  • 900գ մաշկը հեռացրած սաղմոնի ֆիլե
  • 2-3 ճ/գ բուսական յուղ
  • 20 գ կանաչ սոխ զարդարանքի համար(մանրացված)

Մարինադ՝

  • 100-120 մլ կծու չիլի պղպեղի սոուս
  • 2/3 բաժակ շականակագույն շաքարավազ
  • 3 ճ/գ սոյայի սոուս
  • 3 պճեղ սխտոր ՝ քերած
  • 1-ից 2 թ/գ կարմիր բիբարի հատիկներ
  • 1 թ/գ աղ

Ապակե տարրայի մեջ կլցնենք կծու չիլի պղպեղի սոուսը, կավելացնենք շականակագույն շաքարավազ, այն մի փոքր ավելի քիչ կծու դարձնելու համար։ Կարելի է ասել նրբացնում ենք կծուն, ավելացնում ենք սոյայի սոուս, սխտորը քերած կամ մանրացված, կարմիր բիբարի հատիկներ և աղ։ Այս բոլորը կխառնենք իրար հետ, որից հետո սաղմոնը կկտրատենք 4սմ լայնությամբ և բոլոր ձկան կտորները կթաթախենք սոուսով։ Կտեղափոխենք սննդային տոպրակի մեջ և մնացած հեղուկը կլցնենք վրան։ Կտեղափոխենք սառնարան ՝ կմնա 30- ից 60 րոպե։

Թավայի մեջ կլցնենք բուսայուղ, 3ճ/գ, կթողնենք, որ ջերմաստիճանը բարձրանա, կտապակենք Սաղմոնի բոլոր կտորները երկու կողմից մոտ 2-ից 3 րոպե, մինչև դառնա փխրուն։ Որից հետո Նախապես ջեռոցը պետք միացրած լինենք 400 F և մեր տապակած բոլոր ձկան կտորները իր սոուսով և բուսայուղով կլցնենք տարրայի մեջ և կուղարկենք ջեռոց ևս 5 րոպե եփելու։ Որից հետո կարող ենք մատուցել։ Կարող ենք զարդարել կանաչ սոխով։ Մենք պատրաստել ենք 4 չափաբաժնի համար։

Սիրելի դիտորդներ, եթե մինչ այժմ չեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook —էջին ապա մի մոռացեք բաժանորդագրվել և դնել Ձեր լայքը մեզ ավելի ոգևորելու համար։ Ձեզ հետ է S & A բաղադրատոմսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝

(Visited 263 times, 1 visits today)