«Մանիկոտի» Իտալական ուտեստ սնկով և սպանախով

Ողջույն բոլորին! Այսօր մենք կպատրաստենք Իտալական ուտեստ, որը շատ համեղ է սիրված շատերի կողմից։ Այս շոգ օրերին հաճախ մտածում ենք ինչ պատրաստել համեղ և արագ, կարճ ժամանակահատվածում։ Այժմ Ձեզ կներկայացնեմ բաղադրատոմսը՝

Բաղադրատոմս:

  • 14 հատ / 270 գ – Մանիկոտի (մակարոնի տեսակ) “Manicotti Pasta”
  • 1 գլուխ սոխ
  • 4-5 պճեղ սխտոր
  • 3 ճ/գ բուսական յուղ
  • 1թ/գ աղ
  • 0.5 թեյի գդալ սև պղպեղ
  • 450 գ մանր սունկ
  • 300 գ սպանախ

Հումք լցոնելու համար՝

  • 1 բաժակ- 420 գ պարմեզան պանիր “Parmesan/Parmigiano cheese”
  • 425 ռիկոտա պանիր “RICOTTA cheese”
  • 500 մլ տոմատի սոուս


Առաջին գործողությունը՝ կշոգեխաշենք մակարոն Մանի կոտին 9 րոպե։ Իհարկե ջրի մեջ կավելացնենք 1 ճ/գ բուսայուղ և 1ճ/գ աղ ըստ ցանկության։

Առանձին թավայի մեջ կտապակենք մանր կտրատված սոխը, սխտորը,սունկը և սպանախը։ Համեմելով աղով և սև պղպեղով։ Կթողնենք որ հովանա։ Սառելուց հետո կավելացնենք վրան պանիրների տեսականին և կլեցոնենք «Մանիկոտին»։

Ապակե տարրայի մեջ կլցնենք տոմատի սոուսը և վրան կշարենք լեցոնած մակարոն ՝ Մանի կոտին։ Ջեռոցը նախապես կտաքացնենք 400 F, պետք է եփել 30 րոպե։

Բարի ախորժակ Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։

(Visited 407 times, 1 visits today)