Մեղրով Տորթ հմայիչ և փխրուն

Ողջույն բոլորին! Այսօր պատրաստելու ենք մեղրով տորթ։ Մենք ունենք մեղրով թորթի մի քանի տարբերակ , որոնք մեկը մյուսից անչափ համով, փափուկ և անուշաբույր են։ Այսօր կւատրաստենք դրանցից մեկը, նախ կներկայացնենք բաղադրատոմսը.

Բաղադրատոմս:

  • 160 գր մեղր
  • 200 գ շաքարավազ
  • 200 գ կարագ
  • 6 ձու
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 1 թեյի գդալ Խմորի սոդա
  • 200 գ/ալյուր

Կրեմի համար.՝

  • 800 գր թթվասեր 20% յուղ
  • 3 ճ/գ շաքարի փոշի
  • զարդարանքի համար խմորի փշրանքները.
  1. Հալեցնել մեղրը ցածր կրակի վրա, ավելացնել սոդա: Անընդհատ խառնելով, եփեք թույլ կրակի վրա 1-2 րոպե, մինչև ստացվի կարամելի երանգ:
  2. Այս խառնուրդին ավելացրեք կարագ և սպասեք, մինչեւ այն ամբողջովին հալվի:
  3. Ձվերը 5 րոպե հարեք խառնիչի առավելագույն արագությամբ ՝ աստիճանաբար ավելացնելով ամբողջ շաքարավազը:
  4. Ձվի վրա ավելացնել մեղրի և կարագի հովացված խառնուրդը և ալյուրը մաս-մաս մաղել:
  5. Խմորը բաժանել 2 մասի, դնել խմորը թխում թերթիկի վրա, ամբողջ տարածքը հարթել սպաթուլայի միջոցով:
  6. Թխել 160 աստիճան C 6-8 րոպե կամ 350 F մինչ տորթի պատրաստ լինի (տորթի հաստությունից կախված. կարող է տևել մի փոքր ավելի կամ պակաս ժամանակ):
  7. Պատրաստի տորթերի եզրերը կտրեք, յուրաքանչյուր տորթ կտրեք 2,3 կամ 4 կտորների:
  8. Թթվասերը խառնել շաքարի փոշու հետ:
  9. Տորթերը մանրացնել բլենդերով կամ սրճաղացով:
  10. Հովացված տորթերը թթվասերով քսել, տորթի վերին մասը և կողմերը փշրանքներով ցանել: Թող ներծծվի 3-4 ժամ:
  11. Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

ՏԵՍԱՆՅՈՒԹ։՝

(Visited 1,660 times, 1 visits today)