Այսօր ես պատրաստել եմ մի շատ հիանալի տորթ ,որը կոչվում է համբյուր։ Այն պատրաստված է երեք տեսակի մրգային խառնուրդից,շոկոլադից և գետնանուշից։ Առաջինը կպատրաստենք բիսկվիթը։
Բիսկվիթի համար անհրաժեշտ է՝
- 4 ձու
- 180 գ շաքարավազ
- 100 մլ ջուր
- 130գ ալյուր
- 3 ճ/գ կակաո
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
4 ձուն կոտրել, առանձնացնել սպիտակուցը և դեղնուցը։ ։Սպիտակուցը հարելիս կավելացնենք վրան մի պտղունց աղ, շաքարավազի մի մասը և կհարենք 5-7 րոպե։ Դեղնուցի վրա կավելացնենք շաքարավազ և այն լավ կհարենք ամենա բարձր ուժգունությամբ 5-7 րոպե։ Մինչև լավ կսպիտակի և կխտանա, ապա կավելացնենք 100 մլ գոլ ջուր և այն ձերքով, գդալի օգնությամբ այնպես պետք է խառնել որ միջի օդը դուրս չգա։ Երբ կստացվի համասեռ կավելացնենք սպիտակուցի զանգվածի վրա։ Ձեռքով՝ հարիչով մի քանի անգամ կխառնենք վերից վար և կդնենք գազօջախ եփվելու։ Պետք է նախապես տաքացնել՝ 400F ի տակ կամ 200 C -ում,պետք է եփել ՝ 350 F – ի կամ 180- C -ի տակ՝ 35 րոպե։
Եփվելուց հետո բաժանել բիսկվիթը 3 մասի,եթե այն ձեզ մոտ լավ է ստացվել կարող եք բաժանել 4 մասի։ Տվյալ դեպքում ես բաժանել եմ 4 մասի։ Տարրայի շառավիղը՝ 18 -ից 19-ը սմ է։
Կրեմ:
- 600 մլ կաթի սերուցք
- 300 գր շաքարավազ
- 1 թեյի գդալ վանիլա
Կրեմը պատրաստ լինելուց հետո կբաժանենք երեք մասի։ Մի մասը կթողնենք սպիտակ, 1-ին մասի հետ կխառնենք ելակ, 2-րդ մասի հետ բանան, ինձ մոտ կա նաև 3-րդ, որը ես պատրաստել եմ մրգային փունջ և այն կազմված է՝ ելակից, բանանից և ազնվամորուց։ Վերջին շերտը կպատենք սպիտակ կրեմով։ Կթողնենք սառչի 2 ժամ սառնարանում։
Շոկոլադ՝
- 200 գ շոկոլադ
- 50 մլ կաթ
- 50 գ գետնանուշ
Կաթսայի մեջ կլցնենք շոկոլադը և կաթը։Կդնենք շատ թույլ կրակի վրա և այն կհալացնենք, կավելացնենք գետնանուշը,ձեռքով կխառնենք և կլցնենենք պատրաստի տորթի վրա։2-3 ժամ կթողնենք սառնարանում։
Բարի ախորժակ. Ձեզ հետ էր S & A բաղադրատոմսերը։ Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին և Facebook-ի էջին։
Տեսանյութ՝