Հեշտ և արագ պատրաստվող շերտավոր խմորի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.
Խմորի՝. բաղադրիչները
- 3 ձվի դեղնուց
- 3 բաժակ գոլ ջուր
- 1 բաժակ ձիթայուղ(200 մլ)
- 1 ճ/գ քացախ
- 1 թ/գ աղ
- 0,5 թ/գ կիտրոնի աղ
- 1 կգ ալյուր

Խմորը կպատրաստենք կբաժանենք 6 գնդի, կծածկենք սննդի թաղանթով և կթողնենք գնդերը 1 ժամ հանգստանա։ 1 ժամ հետո կբացենք գնեդերը և յուրաքանչյուր գնդի մեջը կդնենք 200 գ փափկեցված կարագ։ Ապա նորից կհավաքենք, խմորին՝ գնդի տեսք կտանք , կծածկենք սննդային թաղանթով երեսը չչորանալու համար։ Կմնա 1-2 ժամ։

Յուրաքանչյուր խմորի գունդ կբացենք ուղղանկյունաձև, երկու կողմից խմորի լիստը կբերենք մեջտեղի հատվածը, հավասարապես կծալենք, որից հետո կփակենք կողմերը և երկարությունից 4-5 սմ հեռավորությամբ կծալենք խմորը։ Այս գործընթացը կրկնում ենք 3 անգամ, որից հետո հերթական անգամ բացելիս արդեն կդնենք խորիզը և վերջնական կփակենք։

Եթե անմիջապես չենք օգտագործելու խմորը , կարող եք դնել սննդե թաղանթի մեջ և դնել սառցախցիկ։