Պիցցայի խմորի պատրաստում

Ողջույն բոլորին…Այսօր մենք պատրաստելու ենք պիցցայի խմոր, որի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները։ Առաջին հերթին մեզ հարկավոր է պատրաստել արհեստական թթխմոր։

Թթխմոր՝

2 ճ /գ. չոր խմորիչ
2 ճաշի գդալ շաքարավազ
200 գ ալյուր
200 մլ գոլից տաք ջուր

Կվերցնենք շաքարավազ , չոր խմորիչ, ալյուր, գոլ վիճակից տաք ջուր։ Պետք է բոլորը միասին լուծել ջրի մեջ, փակել սննդի թաղանթով, վրան 1-2 անցք անել ։Հարկավոր է մնա 20-30 րոպե։ Մինչև մակերևույթի մակերեսին կառաջանա պղպջակներ, փուչիկներ։

Խմոր

6 բաժակ ալյուր
1 ճ/գդ աղ
200 մլ ձիթայուղ
200 մլ գոլից տաք ջուր

Կվերցնենք մի մեծ թաս և մեջը կլցնենք մաղած 7 բաժակ ալյուր, մեջտեղի մասում փոսիկ կանենք ավելացնելով 1 ճ/գ աղ, ձիթայուղ և ծաղկած հասուն խմորիչի խառնուրդը, և 1 բաժակ գոլ ջուր։ Խառնել այնքան ժամանակ մինչև կստանանք փափուկ փխրուն խմոր։ Որից հետո դուրս կբերենք մաքուր սեղանի վրա և կհունցենք 10-15 րոպե։ Խմորը պետք է լինի էլաստիկ և հարթ։ Թասը կպատենք ձիթայուղով և խմորը կդնենք մեջը, կփակենք վրան սննդային թաղանթով և սրբիչով։ Պետք է մնա 3- 4 ժամ,որը կախված է սենյակային ջերմաստիճանից։ Խմորի գալուց հետո մեկ անգամ ևս կհունցենք խմորը 1-2 րոպե, կտանք խմորին կլորավուն տեսք, կբաժանենք 4 մասի։ Երեսը ձիթայուղով կպատենք, կմնա 30 րոպե։ Մենք ստանալու ենք 4 մեծ պիցցայի խմոր։

Խմորը ծածկում ենք սննդային թաղանթով և կարող ենք երկար պահել սառցախցիկում։ Պիցցան պետք է թխվի 450F-ի տակ նախապես տաքացրած ջեռոցում 13-15 րոպե։ Խորհուրդ՝ քարի վրա եփած պիցցան շատ ավելի համեղ է:

Պիցցա «Պեպերոնի» Տեսանյութ՝

(Visited 480 times, 1 visits today)