Պիցցա «Պեպերոնի»

Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնում պիցցայի պատրաստումը Պեպերոնիով և պանրով, որը անչափ համով է և բուրումնավետ։

Խմորիչ

  • 2,5 բաժակ տաք ջուր (գոլ վիճակից տաք)
  • 2թ/գ շաքարավազ
  • 2 ճ/գ ակտիվ չոր խմորիչ
  • 1 բաժակ ալյուր

Ինչպես պատրաստել ակտիվ խմորիչ՝.

Կվերցնենք շաքարավազ , չոր խմորիչ, ալյուր, գոլ վիճակից տաք ջուր։ Պետք է բոլորը միասին լուծել ջրի մեջ, փակել սննդի թաղանթով, վրան 1-2 անցք անել ։Հարկավոր է մնա 20-30 րոպե։ Մինչև մակերևույթի մակերեսին կառաջանա պղպջակներ, փուչիկներ։

Խմոր

Կվերցնենք մի մեծ թաս և մեջը կլցնենք մաղած 7 բաժակ ալյուր, մեջտեղի մասում փոսիկ կանենք ավելացնելով 1 ճ/գ աղ, ձիթայուղ և ծաղկած հասուն խմորիչի խառնուրդը, և 1 բաժակ գոլ ջուր։ Խառնել այնքան ժամանակ մինչև կստանանք փափուկ փխրուն խմոր։ Որից հետո դուրս կբերենք մաքուր սեղանի վրա և կհունցենք 10-15 րոպե։ Խմորը պետք է լինի էլաստիկ և հարթ։ Թասը կպատենք ձիթայուղով և խմորը կդնենք մեջը, կփակենք վրան սննդային թաղանթով և սրբիչով։ Պետք է մնա 1-24 ժամ,որը կախված է սենյակային ջերմաստիճանից։ Խմորի գալուց հետո մեկ անգամ ևս կհունցենք խմորը 1-2 րոպե, կտանք խմորին կլորավուն տեսք, կբաժանենք 4 մասի։ Երեսը ձիթայուղով կպատենք, կմնա 30 րոպե։ Մենք ստանալու ենք 4 մեծ պիցցայի խմոր։

Բաղադրատոմս:

  • 7 բաժակ ալյուր
  • 150 մլ բուսայուղ(ցանկալի է ձիթապտղի 7-8 ճ/գ)
  • 1ճ/գ աղ
  • 1 բաժակ գոլ ջուր
  • 1/4 բաժակ ալյուր սեղանը փոշոտելու համար

Պիցցան պետք է պատրաստել 450F-ի տակ, նախապես տաքացված ջեռոցում 13-15 րոպե։ Շատ ավելի համով է լինում քարի վրայի եփված պիցցան, որի համար պիցցայի քարը պետք է նախապես դնել ջեռոցը տաքանա։ Խմորը ձեռքով կբացենք տարրայի վրա, հատակը կպատենք ալյուրով և արագ կդասավորենք վրայի համեմունքները։ Սահեցնելով պիցցան կգցենք գազոջախի մեջ՝ քարի վրա։ Եթե չունեք քարը կարող եք եփել տարրայի վրա։

Համեմունքներ`

  • 230 գ տոմատի սոուս
  • 100գ մոցարելլա քերած պանիր
  • պեպերոնի
  • 50գ զեյթուն
  • 30 գ պարմեզան մանրացված պանիր

Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։ Հարգելի հետևորդներ բաժանորդագրվեք մեր YouTube և Facebook -ում որպեսզի տեղեկանաք մեր գալացիք բաղադրատոմսերին։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։

Տեսանյութ՝

(Visited 2,835 times, 1 visits today)