Սաղմոնի պատրաստման համեղ տարբերակ.

  • 700գ մաշկի սաղմոնի ֆիլե, կտրեք 4սմ լայն շերտերով
  • 2-3 ճ / գ բուսական յուղ կամ (avocado յուղ)
  • Մանրացված կանաչ սոխ զարդարանքի համար

Մարինադ՝

  • 80-120 մլ բաժակ (Sriracha սոուս) կծու չիլի պղպեղի սոուս
  • 2/3 բաժակ շականակագույն շաքարավազ,այն ավելի քիչ կծու դարձնելու համար
  • 3 ճ/գ սոյայի սոուս
  • 3 պճեղ սխտոր ՝ քերած
  • 1-ից 2 թ/գ կարմիր բիբարի հատիկներ
  • 1 թ/գ աղ

Միասին խառնեք մարինադային բաղադրիչները մեծ ամանի մեջ: Մարինատացնել սաղմոնի կտորները և պահել սառնարանում 30-ից 60 րոպե:

Մի մեծ թավայի մեջ տաքացրեք բուսայուղը միջին բարձր ջերմության վրա: Սաղմոնը պետք է տապակել երկու կողմից, յուրաքանչյուր կողմը մոտ 2-ից 3 րոպե, մինչեւ դառնա փխրուն: Ջեռոցը տաքացրեք 400 F. կամ 204 C Տեղափոխեք թավան ջեռոց և եփեք ևս մոտ 5 րոպե: Զարդարել մարացված սոխով: Պատրաստվում է 4 չափաբաժնի համար:
Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube-ում, Facebook -ում և  Instagram-ում!

(Visited 156 times, 1 visits today)