Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ կներկայացնենք լազանյայի մեկ այլ տարբերակ , հուսով ենք այն նույն պես շատ կսիրեք։
Ձեզ ենք ներկայացնում ջեռոցի մեջ պատրաստվող լազանյայի բաղադրատոմս, ինչպես նաև դրա համար անհրաժեշտ շերտերի ստացման եղանակը։ բացի այդ, դուք կսովորեք, թե ինչպես պատրաստել բեշամելի և բոլոնեզի. սոուսններ՝ ըստ դասական բաղադրատոմսի։
Բաղադրիչները. Լազանյայի համար՝
- 12 հատ Լազանյա(թերթիկներ)
- 150 գ կոշտ պանիր
Բոլոնեզե սոուսի համար՝
- 400 գ աղացած միս
- 1 գլուխ սոխ
- 1 հատ գազար
- 1 հատ մեծ լոլիկ
- 2 թ/գ տոմատի մածուկ
- 400 մլ ջուր
- 3-4 հատ դափնու տերև
- աղ ըստ ցանկության
- 1 թ/գ աղացած սև պղպեղ
- Բուսական յուղ (տապակելու համար)
Բեշամել սոուսի համար՝
- 900 մլ կաթ
- 50 գ կարագ
- 50 գ ցորենի ալյուր
- 1 թ/գ մշկընկույզ
- աղ ըստ ցանկության
Պատրաստման ժամանակը 60 րոպե։
Պատրաստման գործընթացը
Պատրաստենք Բոլոնեզե սոուսը:
Թավայի մեջ տաքացրեք բուսական յուղը:
Լցրեք աղացած միսը: Լավ տապակեք:
Այդ ընթացքում սոխը մանր կտրատել և ավելացնել մսի վրա ։Տապակել միասին, գազարը անցկացնել քերիչով ավելացնել մսի վրա և շարունակել տապակել։
Թավայի մեջ լցրեք կտրատած լոլիկը, տոմատի մածուկը, աղ՝ ըստ ճաշակի, դափնու տերևը, սեւ պղպեղը, ջուր:
Ամենը ինչ լավ խառնեք: Եփեք, փակ կափարիչով, մոտ 20 րոպե:
Այժմ պատրաստենք Բեշամել սոուսը:
Կաթսայի մեջ հալեցրեք կարագը: Այնուհետև ավելացրեք ալյուրը և արագ խառնեք:
Լցրեք կաթը: Խառնեք այնպես, որ գնդիկներ չլինեն:
Ավելացրեք մշկընկույզը, աղ՝ ըստ ճաշակի:
Եփեք սոուսը ցածր կրակի վրա, մինչև որ այն խտանա, պարբերաբար խառնեք:Խոշոր քերիչով անցկացրեք պանիրը.,որից հետո հավաքում ենք լազանյան։Տարրայի հատակին լցնում ենք Բեչամելի սոուս և մի փոքր Բոլոնեզե սոուս։
Դնել լազանայի 3 շերտ, Շերտերի վրա կարելի է ցանել քերած պանիր:Կրկնեք շերտերը ևս 3 անգամ. Բեչամելի սոուս, Բոլոնեզե սոուս, լազանայի թերթեր:
Վերին շերտը պետք է սոուս լինի:Վերևից շաղ տվեք մնացած պանիրը:Եփում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած վառարանում մոտ 30 րոպե:
Մենք ստանում ենք շատ համով անուշաբույր ևս մի գեղեցիկ լազանայի տարբերակ։