Տոնական բլիթներ

Այսօր ձեզ ենք ներկայացնում հրաշալի , համեղ բլիթների մի բաղադրատոմս։

Բաղադրիչներ.

  • 3 ձու
  • 1 ,5 բաժակ շաքարավազ
  • 1 թ/գ սոդա
  • 150. գ. թթվասեր կամ 1 տուփ թթվասեր
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 1 թ/գ վանիլա
  • 250 գ կարագ
  • 2- 3 բաժակ ալյուր այնքան որ չկպչի մատներին

Պետք է եփել նախապես տաքեցված ջեռոցում 350 F-տակ, 45 րոպե.

որը բավականին հեշտ է պատրաստել: Կկոտրենք 3 ձու կավելացնենք շաքարավազ , լավ կհարենք ,կավելացնենք թթվասերը ,1 /թ գդալ սոդա, 1/թ գդալ փխրեցուցիչ , 1/թ գդալ վանիլա, 250 գրամ հալած կարագ: Այս բոլորը լավ պետք է հարվի եվ աստիճանաբար վրան կավելացնենք մաղած ալյուր: Պետք է ստացվի փափուկ , էլաստիկ, ձեռքերին չկպչող խմոր:

Խմորը պատրաստելուց հետո կարող ենք լցնել այն տարաների մեջ ,որը պետք է նախապես յուղապատել:

Կարծում եմ շատ հեշտ տարբերակ է բոլորի համար։

(Visited 340 times, 1 visits today)