Տորթ «Արջուկ» ընկույզով և գետնանուշով

Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստելու ենք Տորթ «Արջուկ», որը անասելի մի համեղություն է, անչափ, շատ ու շատ համով։ Այն ես պատրատել եմ իմ մտածված համադրությամբ։ Եվ կարելի է ասել ստացել եմ հիանալի բաղադրատոմս տոնական օրերի համար։ Տորթը պատրաստել եմ 45սմ x45 սմ քառակուսի տարրայի մեջ։ Ջեռոցի ջերմաստիճանը 350 F , եփման ժամանակը 30 րոպե։

Խմոր 1-ին շերտ

  • 3 ձու
  • 180 գ շաքարավազ
  • 180 մլ գոլից մի քիչ տաք կաթ
  • 150 գ ընկույզ
  • 1,5թ /գ փխրեցուցիչ
  • 1 ճ/գ քացախ կամ թարմ լիմոնի հյութ
  • 200 գ ալյուր
  • 1 տուփ վանիլա (9 g)

2-րդ շերտը պատրաստել նույն չափերով և նույն եղանակով միայն օգտագործել գետնանուշ, որը նախապես բովված կլինի։

3-րդ շերտը նույնպես կկրկնենք խմորի մեջ լցնելով մանրացված հնդկական ընկույզ։ Երեք շերտն էլ կթողնենք, որ սառի և կառանձնացնենք նրա վրայի յուղաթղթերը։ Ապա կպատրաստենք կրեմը.

Կրեմ:

  • 450գ միջին փափկության կարագ
  • 2 տուփ կարամելային խտացրած կաթ
  • 200 գ ընկույզ
  • 2ճ/գ կակաո

Վրան զարդարելու համար հարկավոր է՝

  • 200 գ գետնանուշ
  • 250 մլ կարամելի սոուս
  • 250 մլ շոկոլադե լիկյոռով սոուս
  • 2 մեծ արջուկ շոկոլադե
  • 2 белочки и 3 мячика

Տեսանյութ՝

(Visited 748 times, 1 visits today)