Ողջույն բոլորին… Այսօր Ձեզ ենք ներկայացնում մի նոր բաղադրատոմս ՝ տորթ թագուհի։ Այս տորթը պատրաստում է բիսկվիթային խմորով և ունի մի կախարդիչ փայլ՝ կրեմի մեջ և յուրահատուկ հմայիչ համ, որում ներառված է և կրեմը, և խմորը ։ Հետևաբար համբերատար եղեք, և հետևեք մեզ. YouTube մեր ալիքին, և Facebook ի էջին, որպեսզի տեղեկանաք մեր հետագա բաղադրատոմսերին։

Ողջույն բոլորին… Այսօր Ձեզ ենք ներկայացնում մի նոր բաղադրատոմս ՝ տորթ թագուհի։ Այս տորթը պատրաստում է բիսկվիթային խմորով և ունի մի կախարդիչ փայլ՝ կրեմի մեջ և յուրահատուկ հմայիչ համ, որում ներառված է և կրեմը, և խմորը ։ Հետևաբար համբերատար եղեք, և հետևեք մեզ. YouTube մեր ալիքին, և Facebook ի էջին, որպեսզի տեղեկանաք մեր հետագա բաղադրատոմսերին.

Բաղադրիչներ՝ Կրեմ
- 300 գ կարագ
- 2 տուփ խտացրած կաթ
- 1 թեյի գդալ վանիլա
- 2 ձվի սպիտակուց
- 1,5 թ/գ սուրճի համով (կրեմագույն) վանիլա
- 2 ճ/գ շաքարի փոշի

Խմոր – բաղադրիչներ՝
- 5 ձու
- 300գ շաքարավազ
- 1 թեյի գդալ Խմորի սոդա
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 բաժակ ալյուր
- 1 թեյի գդալ վանիլա
- 150 գ/ թթվասեր
- 1-2 հատ բանան
- 1 բաժակ ընկույզ
- 3-4 ճ/գ կակաո
Խմորի պատրաստումը՝

Կկոտրենք ձվերը և կառանձնացնենք սպիտակուցը և դեղնուցը ։ Դեղնուցը կհարենք կավելացնենք վրան շաքարավազը, իհարկե նշված շաքարավազը բաժանում ենք 2 հավասար մասի։ Հետո կավելացնենք թթվասերը, լավ հարելուց հետո առանձին բաժակի մեջ կհարենք սպիտակուցը , կավելացնենք մի պտղունց աղ։ Կհարենք, երբ զանգվածը պատրաստ կլինի դեղնուցը և սպիտակուցը կխառնենք իրար։ Մաղի մեջ կլցնենք. ալյուր վրան կավելացնենք Խմորի սոդա, փխրեցուցիչ, բոլորը միասին կմաղենք մեր ստացված զանգվածի վրա։ Կխառնենք ամբողջ զանգվածը իրար հետ և կդնենք գազօջախ եփելու 45 -ից 50 րոպե։ Պետք է եփել 350 F – ի տակ կամ 200 աստիճան C ում , խմորը եփվելուց հետո կբաժանենք 2 հավասար մասերի։ 2-րդ շերտը եփելիս ավելացնում ենք վրան ընկույզ և կակաո։ Երբ բիսկվիտային շերտերը կրեմապատելիս կլինենք շերտերի վրա կքսենք թխկու սիրոպ կամ կարող եք ինքներտ պատրաստել թրջոցը։ Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում։
Բաժանորդագրվեք մեզ՝ YouTube-ում, Facebook -ում և Instagram-ում!
Տեսանյութ