Ողջույն բոլորին! Այսօր Ձեզ ենք ներկայացնելու դասական, շոկոլադե տորթ «Միկադո»- ն։ Ասեմ, որ այն շատ համով, քաղցր և գեղեցիկ տեսք ունի։ Առաջնահերթ պատրաստելու ենք խմորը։
Բաղադրիչներ`
- 4 ձու
- 200 գ շաքարավազ
- 200 գ կարագ
- 200 գ թթվասեր
- 500 գ ալյուր
- 1 թեյի գդալ սոդա
- 0,5 թեյի գդալ փխրեցուցիչ
- 2 ճ/գդ կակաո
Վերցնել ձուն ավելացնել շաքարավազ, թթվասեր, սենյակային ջերմաստիճանի կարագ և լավ հարել։ Առանձին տարրայի մեջ լցնել չոր բաղադրիչները ալյուրը, խմորի սոդան, փխրեցուցիչը, կակաոն և. բոլորը միասին անցկացնել մաղով։ Որից հետո այս բոլորը կմիացնենք մեր ստացված զանգվածին։ Ձեռքով լավ կհունցենք խմորը, կպատրաստենք՝ գնդեր, կծածկենք սննդային թաղանթով, կթողնենք մնա 2 ժամ
Ես խմորը բաժանում եմ 6 գնդի և բացում եմ գնդերը 30 x 30 տրամագծով, որը ստացվում է բավակաին մեծ և գեղեցիկ։ Ջեռոցը տաքացնում եմ 400 F կամ 200 C, Իսկ թխելիս իջեցնում եմ 350 F – ի կամ 180 C- ի։ Ջեռոցում պետք է եփվի ընդամենը. 5-7 րոպե։ Որից հետո պետք է պատրաստել թրջոց։
Կրեմ;
- 25 մլ ջուր
- 25մլ կոնյակ
- 0,5 թ/գ դարչին
- 0,5 թ/գ մեխակ (փոշիացրած)
Բոլոր շերտերի վրա վրձնով քսել նախապես թրջոցը, որից հետո կրեմը։ Վերջին շերտի վրա թրջոցից հետո շաղ տալ կակաոն, քսել վրան կրեմը, Իսկ վերջում լցնել վրան քերած շոկոլադե սալիկ։
Կրեմ;
- 450գ կարագ
- 2 տուփ խտացրած կաթ
- 4 ճ/գ կակաո
- 4 ձվի դեղնուց
- 1 բաժակ շաքարավազ
- 2 թ/գ եգիպտացորենի օսլա
Կարագը խտացրած կաթի հետ լավ հարել , ավելացնել կակաո։ Առանձին թասի մեջ 4 ձվի դեղնուցը հարել ավելացնելով շաքարի փոշին, երբ պատրաստ կլինի զանգվածները խառնել իրար հետ։
Մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին, որպեսզի տեղեկանաք մեր հաջորդ տեսանյութերի մասին։
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝