Տորթ «Մուժսկոյ Իդեալ»

Ողջույն բոլորին! Այսօր ձեզ ենք ներկայացնելու Տորթ «Մուժսկոյ իդեալ» – ի մեկ այլ տարբերակ, որը նույն պես անչափ համով է, փխրուն, բարձր և գրավիչ տեսք ունի։ Այս տորթը պատրաստվում է ընկույզով և խտացրած կաթով, որի շնորհիվ այն ստացվում շատ ցանկալի։ Մի փոքր հիշեցում` այն անձանց համար, որ եթե չեք բաժանորդագրվել մեր YouTube ալիքին կամ Facebook- ի էջին, ապա հիմա սեղմեք այստեղ որպեսզի տեղեկանաք մեր հետագա տեսանյութերի մասին։

Խմորը պատրաստելու համար մեզ հարկավոր է՝

Սկսեք ձվերը հարելով և ավելացրեք շաքարավազ։ Լավ պետք է հարել հարիչով, որպեսզի սպիտակի, բարձրանա և խտանա։ Ավելացնել խմորի սոդա, փխրեցուցիչ, խնձորի քացախ և կոնյակ։ Մեկ այլ ամանի մեջ կվերցնենք սենյակային ջերմաստիճանի միջին փափկության կարագ, կավելացնենք մեղր, այն ձեռքով կհարենք, և կավելացնենք ընդհանուր զանգվածին, կշարունակենք հարել։ Մաղել ալյուրը և մի քիչ խառնել, որպեսզի ալյուրը լուծվի։ Ծածկեք սննդի թաղանթով և թողեք 30 րոպե հանգստանա։ Լրացուցիչ մանրամասների համար, թե ինչպես պատրաստել շերտերը, դիտեք տեսանյութում:

Մեր ստացված խմորը նախատեսված է 4-ից 5 շերտի համար։ Ինձ մոտ տարայի չափսերը բավականին մեծ է՝ 40 x 38 սմ։ Ես պատրաստում եմ 4 -ը շերտ։

Խմորից կլցնենք յուղաթղթի վրա, մեր ձեռքի ափը կալյուրոտենք, որի օգնությամբ կբացենք լիստերը կամ ռեզինե դանակով՝ խմորը կտարածենք հավասարաչափ։ Խմորը բացելուց հետո վրան կտարածենք մանրացված ընկույզը։ Ջեռոցը կտաքացնենք 350 F -ի տակ կամ 200 C։ Խմորը պետք է եփել 7-ից 10 րոպե՝ նախապես տաքացված ջեռոցում։ Երբ եփված խմորը կսառի մենք այն կպատենք կրեմով։ Վերին շերտի վրա ընկույզը օկտագործվում է կրկնակի, նաև զարդարելու համար։ Կարող ենք օկտագործել նաև շոկոլադե սալիկ։

Բաղադրիչներ.

  • 6 ձու
  • 2 բ շաքարավազ
  • 2 թ /գ սոդա
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 2 ճ/գ խնձորի քացախ
  • 4ճ/գ կոնյակ
  • 4 ճ/գ մեղր
  • 150 գ կարագ
  • 6 բաժակ ալյուր
  • 500 գ ընկույզ +(100գ զարդարանքի համար)

Կրեմ:

  • 350գ կարագ
  • 2 տուփ խտացրած կաթ որից մեկը կակաոյով
  • 1 ձու
  • 1թ/գ եգիպտացորենի օսլա
  • 9 գ վանիլա

Կարագը լավ կհարենք մինչև կսպիտակի վրան կավելացնենք սպիտակ խտացրած կաթը, որից հետո կակաոյով կաթը։ Լավ խառնելուց հետո կավելացնենք ձուն, վանիլան և օսլան։ Կստանանք ուռուցիկ, մածուծիկ , քաղցր համով կրեմ։

Տեսանյութ

(Visited 2,846 times, 5 visits today)