Ողջույն բոլորին! Այսօր մենք պատրաստենք տորթ «Տրֆել» ամերիկյան բաղադրատոմսով։ Ասեմ այս տարբերակն էլ անչափ համով է , շատ փխրուն , անասելի շոկոլադե բուրմունքով բերանում հալչող մի թխվածք։ Ձեզ կներկայացնեք բաղադրատոմսը։
Կրեմ:
- 500 մլ կաթի սերուցք
- 400 գ դառը շոկոլադ
- 3 ճ/գ կակաո
Տաք կաթը, (բայց ոչ եռման) լցնել տարրայի վրա ավելացնել շոկոլադը և ռետինե գդալի օգնությամբ հարել, հալչի դառնալ համասեռ։ Կավելացնենք կկաոն կխառնենք և կթողնենք, որ սառի… Երբ սառի, ևս 5 րոպե հարիչով կհարենք կրեմը խտանալու համար։ Երբ լավ խտացավ արդեն պատրաստ է։
Խմոր
- 400 գ ալյուր
- 6 ձու
- 250 գ շաքարավազ, եթե քաղցր եք սիրում 300 գ
- 1 թ/գ սոդա
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 9 գ վանիլին
- 120 մլ բուսական յուղ կամ 150 գ փափկեցված կարագ
- 100 գ կակաո
Օգտագործել եմ 22,5 սմ կլոր տարրա, խմորը բաժանել եմ 2 հավասար մասի և լցրել եմ տարբեր տարրաների մեջ …Ջեռոցը տաքացրել եմ նախապես 350 F, պատրաստման ժամանակն է 30 րոպե։
Տեսանյութ։
(Visited 631 times, 1 visits today)