«Քնքուշ» շոկոլադե տորթ

Այսօր Ձեզ ենք ներկայացնում մի շատ «Քնքուշ» տորթի բաղադրատոմս, որի համար մեզ անհրաժեշտ է հետևյալ բաղադրիչները.

Խմոր։

  • 200 գ շաքարավազ
  • 2 ձու
  • 250 գ մածուն կամ թթվասեր
  • 1 թեյի գդալ Խմորի սոդա
  • 1 թ/գ քացախ
  • 2 ճ/գ կամ 20 գ կակաո
  • 160 գ ալյուր

Կրեմ:

  • 400 մլ սմետան կամ սերուցք
  • 100 գ շաքարի փոշի
  • 9 գ վանիլա

Շոկոլադ՝

  • 100գր շոկոլադ
  • 2ճ /գ կաթ

Այս խմորը պետք է պատրաստել 180 C- ում, որի պատրաստման ժամանակն է 10-ից-15 րոպե։ Խմորը կբաԺանենք երեք հավասար մասի և կլցնենք 3 առանձին տարաների մեջ հեշտ և արագ պատրաստելու համար։ Տարրայի շառավիղը կկազմի 22 սմ։

Երբ խմորը պատրաստ լինի վրան կքսենք կրեմը և հաջորդականությամբ կդասավորենք թխված պատրաստի լիստերը։ Վրայի շերտը նույնպես կրեմով կպատենք կդնենք սառնարան, կմնա՝ 2 ժամ։ Որից հետո կպատրաստենք շոկոլադե գլազուրը։

100 գ շոկոլադի վրա կավելացնենք 2ճ/գ կաթ, որը կլուծարենք դնելով մեկ այլ ամանի մեջ, որտեղ լցված կլինի տաք ջուր։ Այն լավ կհարենք ձեռքի հարիչով, երբ պատրաստ կլինի կլցնենք տորթի վրա։ Եվ լավ կտարածենք ամբողջ մակերեսով, որից հետո նորից կդնենք սառնարան 15 րոպե։ Կզարդարենք ըստ ճաշակի։

Կարող եք այցելել մեր Յութուբյան ալիք մեր բոլոր այլ համեղ բաղադրատոմսերը դիտելու համար։

(Visited 313 times, 1 visits today)