Ողջույն բոլորին… Այսօր պատրաստելու ենք սաղմոն, որի համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
Բաղադրատոմս
- 8 կտոր սաղմոն
- 1 թ/գ աղ
- 1 թ/գ սև բիբար
- 0,5 թ/գ կայենյան պղպեղ
- 1 թ/գ պապրիկա
Սոուսի պատրաստում.
- 50գ կարագ
- 2 թ/գ ձիթապտղի յուղ
- 6 պճեղ սխտոր
- 0,5 բաժակ մեղր
- 3 ճ/գ ջուր
- 4 ճ/գ սոյայի սոուս
- 2 ճ/գ սրիրաչա սոուս
- 3 ճ/գ կիտրոնի հյութ
Թավայի մեջ լցնել 50 գ կարագ և ավելացնել 2 թ/գ ձիթապտղի յուղ։ Հենց կարագը հալվի։, լցնում ենք սխտորը, տապակում ենք 1 րոպե։ Այնուհետև ավելացնում ենք մեղրը, ջուրը։ սոյայի սոուս, սրիրաչա սոուս և կիտրոնի հյութ:
Սոուսը պատրաստելիս պետք է եռացնել 30 վայրկյան, որից հետո կլցնենք թավայի մեջ սաղմոնի կտորները։ Ընդհանուր առմամբ, սաղմոնը պետք է եփվի 10 րոպե: 5 րոպե եփելուց հետո, այն պետք է շրջել մյուս կողմը ևս 5 րոպե եփվելու։ Դրանից հետո կարող ենք մատուցել։ Կարող ենք լցնել ձկան վրա կարամելացված սոուսից։ Սաղմոնի կողքերը զարդարել կիտրոնի շերտերով։
(Visited 220 times, 5 visits today)