Ողջույն Բոլորին! Ձեզ հետ է կրկին S & A Բաղադրատոմսերը։ Շուտով մոտենում է աշնան ամիսները, և այս տարվա եղանակներին հաճելի է թեյի և սուրճի հետ հյուրասիրել մեր ընկերներին, երեխաներին հայկական ավանդական գաթաները, որոնք պատրաստվում են շատ արագ և համեղ։ Մենք ունենք գաթաների մի քանի տարբերակ, բայց այսօր կպատրաստենք մեկ այլ տարբերակ։
Բաղադրիչներ - խմոր՝

- 750-850 գ ալյուր
- 2 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 տուփ վանիլա - 9գ / 2թ/գ
- 0,5 թեյի գդալ աղ
- 250 գ փափուկ կարագ
- 1 բաժակ մածուն
- 1 բաժակ թթվասեր
- 2 ձու

Խորիզ
- 150գ. հալած յուղ կամ կարագ
- 230 գ ալյուր
- 170 գ շաքարավազ
- 1 թեյի գդալ վանիլա

Զարդարանքի համար՝
- 1 հատ ձվի դեղնուց
- 2 թ/գ կաթ
- 750 գ Ալյուրը մաղով կանցկացնենք, բոլոր չոր բաղադրիչները կխառնենք իրար։ Պետք է վերցնել փափուկ, անալի կարագ և հունցել ալյուրի հետ։ Առանձին ամանի մեջ կլցնենք մածունը և թթվասերը, լավ կհարենք վրան կավելացնենք ձուն ։
- Չոր և թաց բաղադրիչները կմիացնենք իրար հետ։ Խմորը հունցելու ժամանակ կավելացնենք մնացած ալյուրը, որպեսզի չկպչի ձեռքերիս։ Մենք ստանում ենք թաց, փափուկ էլաստիկ խմորը։ Խմորը բաժանել 4 գնդի։ Մինչ գնդերը կհանգստանան պատրաստել խորիզը։
- Ջեռոցը նախապես պետք է լինի տաք , և այն միացրել եմ 395 F։ Պետք է թխել ջեռոցում 30 րոպե։ Բարի ախորժակ...

Եթե ցանկանում եք հետեւեք մեզ մեր սոցկայքերում,որպեսզի բաց չթողնել մեր հետագա բախադրատոմսերը։ YouTube-ում, Facebook -ում և Instagram-ում
(Visited 1,050 times, 5 visits today)